Եթե Քոչարյանը դատապարտվի 300․1 հոդվածով, ապա մի քանի տարի հետո կգան լրագրողների, փաստաբանների, ընդդիմադիրների հետևից՝ նույն մեղադրանքով․ փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.04.2026 | 20:43
Ուկրաինան վերսկսել է նավթ մղել «Դրուժբա» խողովակաշարով
22.04.2026 | 20:30
Փաշինյանն ու Ալիևն ասում են՝ խաղաղություն է հաստատված․ եթե այդպես է՝ ինչո՞ւ պայմանագիրը չի ստորագրվում․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 20:27
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
22.04.2026 | 20:21
Ավանի անձավաբուժարանը հոսանքազրկվել է. փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու
22.04.2026 | 20:14
Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել. «Վեոլիա ջուր»
22.04.2026 | 20:00
Ինչու Հայաստանը չի ստանում իր միլիոնները․ ովքեր են «Շանսի-Նաիրիտ»-ի գործարքի հետևում
22.04.2026 | 19:53
Ադրբեջանում դատարանը ռուս ծրագրավորողին 4 տարվա ազատազրկման է դատապարտել
22.04.2026 | 19:46
Պապիկյանն այցելել է Վրաստանի Ազգային հերոս Մարիամ Մակաշվիլիի անվան զինվորական վերականգնողական ծառայություն
22.04.2026 | 19:38
«Երևանի գինու օրերը» և խորհրդարանական ընտրությունները կհամընկնեն․ ինչո՞ւ փառատոնի օրերը չեն փոխվել
22.04.2026 | 19:30
Անհամաչափ ուժի կիրառում, անպատժելիություն․ ինչ է ասված ՀՀ ոստիկանության մասին միջազգային զեկույցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 19:19
Բռնության նոր դեպք ավտոբուսում
22.04.2026 | 19:10
Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է արել ջահերով երթի վերաբերյալ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
22.04.2026 | 19:00
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին, ԱԳՆ-ն ծպտուն չի հանում, սուս մնալով չի լինի խաղաղություն․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 18:56
Ավտոբուսի վարորդին դանակահարած ուղևորը ձերբակալվել է
22.04.2026 | 18:45
Ապրիլի 24-ին Գարեգին Բ-ն կայցելի Ծիծեռնակաբերդ, հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը
Բոլորը

Սահմանադրական դատարանը որոշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով, ինչը, Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանի համոզմամբ, հայաստանյան իրավակիրառ պրակտիկայում նորություն է, իսկ միջազգային փորձի առումով՝ ոչ։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով  ՍԴ վերը նշված աշխատակարգային որոշմանը, ասաց  փաստաբանը՝ նշելով, որ Վենետիկի հանձնաժողով տարբեր երկրների կողմից նման իրավիճակներում կարծիք ստանալու դիմումներ ներկայացվել են, հետևաբար՝ հարցի վերաբերյալ քննադատություններն անընդունելի են։

«ՍԴ-ն վարույթ է ընդունել դատարանի դիմումը, որի բովանդակությունը վկայում է այն մասին, որ  ՔՕ 300․1 հոդվածը Սահմանադրության հետ խնդիր ունի, իսկ այդ պարագայում կալանավորումը ընդհանրապես չի կարելի կիրառել։ Այս պարագայում կալանավորվման ամեն մի օրը համարվում է իրավունքի խախտում և սա բխում է Վճռաբեկ դատարանի, Եվրոպական դատարանի նախադեպերից և ամենակարևորը՝ իրավունքի գերակայությունից։ Պատկերացրե՛ց, եթե  ի վերջո, Եվրոպական դատարանից ստանանք կարծիք այն մասին, որ նշված նորմով առհասարակ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, քանի որ ՔՕ այդ հոդվածը անորոշ է և անկանխատեսելի, ի՞նչ ենք պատասխանելու այս տևական կալանավորման համար»,- ասաց  Վարդևանյանը՝ նշելով, որ դատարանն անհապաղ պետք է նիստ գումարի և կալանավորման հարցը քննարկի։

Ասուլիսին մասնակից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի մեկ այլ անդամ՝ փաստաբան Սևակ Թորոսյանը/Ֆրանսիա/ նշեց, որ իր պաշտպանյալի գործը քննող դատավորին պարտադրվել է  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ անկախ դատավորի ցանկությունից, իսկ դա եվրոպական երկրում առաջինը կբերեր դատավորի և ցանկացած քաղաքական անձի աշխատանքից ազատման։

«Դատախազը պահանջեց պարոն Քոչարյանի կալանավորումը, մեղադրյալն ունեցավ իր խոսքի իրավունքը, և երրորդ էտապը պաշտպանի խոսքն էր, իսկ դատավորն արգելեց նրան խոսք վերցնել։ Նույնիսկ դիկտատուրաներում նման բան գոյություն չունի, որովհետև դիկտատուրայի պարագայում բոլորը խաղում են իրենց դերը այդ կատակերգության մեջ, բայց այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում, պատմական նշանակության էր, և քրեական դատավարությունը իմաստազրկվեց»,- ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ Քոչարյանի այս մեկ տարվա դատավարության ընթացակարգին հետևելով՝ խախտումների 4 հիմնական փուլ են արձանագրել։

Ըստ նրա, առաջինը Քոչարյանի կալանավորումն էր՝ ելնելով հեռախոսային խոսակցություններից։

«Դատավորին պարտադրվեց պարոն Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանավորումը. ուզի դատավորը, թե ոչ՝ դա առաջին փուլն էր։ Երկրորդ փուլն այն էր, երբ կալանքից ազատումից հետո եղավ վարչապետի հրահանգը դատարանների դռները փակելու, որն ուղիղ ազդեցություն էր իրավական համակարգի վրա»,- ասաց նա: Սևակ Թորոսյանը նշեց, որ երրորդ փուլը փաստաբանի ելույթ չունենալն էր և չորրորդը, որը նա բնորոշեց որպես զառանցանքի հասնող փուլ, դա վարույթ սկսելն էր այն դատարանի նկատմամբ, որը կալանքից ազատել էր Քոչարյանին։

Փաստաբանը նշեց, որ իրավիճակը լույս է սփռում մի շարք դատավարական իրավիճակների վրա:

«Այս ընթացակարգը դեռևս ավարտված չէ և այս չորս փուլերից յուրաքանչյուրը հետևանք պետք է ունենա՝ պատասխանատու անձանց տվյալ գործից ազատում, բայց ինձ թվում է, թե ՀՀ-ում բոլորը քնած են։ Դժվարությամբ եմ հասկանում մարդկանց իներտ վիճակն այսօր»,- ասաց նա։

Ըստ Քոչարյանի պաշտպանի՝ ցանկացած քրեական հանցագործություն պետք է Քրեական օրենսգրքում իր հսկա բանաձևումն ունենա և պարզ լինի։

«Եթե դատարանը Քոչարյանին կամ որևէ այլ անձի դատապարտի 300․1 հոդվածով, ապա, հավատացած եղեք, որ մի քանի տարի հետո ձեր հետևից էլ կգան․ կկալանավորեն լրագրողներին, փաստաբաններին, ընդդիմադիրներին՝ նրանց մեղադրելով սահմանադրական կարգը տապալելու համար»,- ասաց Սևակ Թորոսյանը։

Անդրադառնալով  դատական համակարգի բարեփոխումների մասին խոսակցություններին՝ Սևակ Թորոսյանը նշեց, որ առաջիկայում կլինի անկախ դատավորների և ստրուկ դատավորների միջև պայքար: «Փորձ է արվել վախեցնել դատավորներին, և կտեսնենք անկախ դատավորների դիմադրությունն այս իրավիճակին: Կա՛մ այդ անկախ դատավորների պայքարը կհաղթանակի, կա՛մ ես որևէ ապագա չեմ տեսնում»,- ասաց նա։

Աղավնի Սուքիասյան