Քննվել է 164 քրգործ` 83 անձի նկատմամբ. պետությանը պատճառված վնասից առայժմ վերականգնվել է 22.652.050.485 ՀՀ դրամը. ԱԱԾ

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ 2018 թվականի մայիսի 10-ից մինչև 2019 թվականի հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի (այսուհետև` նաև ՔԴ) կողմից հարուցվել է 327 քրեական գործ, 21 քրեական գործ ստացվել է այլ մարմիններից,  վերսկսվել է 36 քրեական գործի վարույթ, իսկ թվով 22 քրեական գործ 2018թ-ից փոխանցվել է 2019թ.:

«Հաշվետու ժամանակահատվածում միայն տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցվել է 72 քրեական գործ (2018թ.` 41, 2019թ. մինչև հունիս` 31) որից 5-ի նախաքննությունն ավարտվել է (2-ը կարճվել են՝ 1-ը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ վերաբերյալ, որով պետությանը պատճառված վնասը կազմել է 3.037.952.000 ՀՀ դրամ, նախաքննության ընթացքում ամբողջովին վերականգնվել է, իսկ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, 3-ը՝ մեղադրական եզրակացություններով ուղարկվել են դատարան), 3-ը՝ միացվել է այլ գործի, 32 գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ 32-ի նախաքննությունը շարունակվում է: Նշված գործերով կատարված հաշվապահական ստուգումներով` ՀՀ պետական բյուջեին նախնական տվյալներով պատճառվել է ընդհանուր  առմամբ 46.791.564.344 ՀՀ դրամի վնաս, որից  45.655.245.055 ՀՀ դրամը` ՀՀ ԱԱԾ ՔԴ վարույթում քննվող քրեական գործերով, 1.136.319.289 ՀՀ դրամը` ըստ ենթակայության ուղարկված քրեական գործերով :

ՔԴ-ում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասից առայժմ վերականգնվել է  22.652.050.485 ՀՀ դրամը:

Բացի դրանից, նշված ժամանակաշրջանում կարճված և դատարան ուղարկված մյուս քրեական գործերով ընդհանուր վնասը կազմել է՝ 186.083.476 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասը՝ 6.099.498 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց վնասը՝ 80.332.506 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց՝ 99.651.472 ՀՀ դրամ: Նշված գումարներից նախաքննության փուլում ընդհանուր առմամբ վերականգնվել է 105.750.970 ՀՀ դրամ, որից հօգուտ պետության` 6.099.498 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց մասով` 99.651.472 ՀՀ դրամ:

Այսպիսով` ընդհանուր առմամբ ՔԴ-ում 10.05.2018-14.06.2019թթ. ընթացքում քննվել է 406 քրեական գործ` 137 անձի նկատմամբ, որից`

    • դատարան է ուղարկվել 50 քրեական գործ` 91 անձի նկատմամբ,
    • վարույթը կարճվել է 35 քրեական գործով` 21 անձի նկատմամբ, որից 15-ը հանցակազմի բացակայության, 2-ը` գործուն զղջալու (2 անձ), 1-ը` պետությանը պատճառված վնասի վերականգնման (1 անձ` «Նորֆոլկ») 2-ը՝ վաղեմության (2 անձ), 1-ը՝ մահվան (1 անձ), 1-ը՝ իրադրության փոփոխման (1 անձ), 1-ը՝ ընդհանուր դրույթների մասի (1 անձ), իսկ 12-ը` 2018թ. համաներման ակտի ընդունման (13 անձ) հիմքերով,
    • վարույթը կասեցվել է 19 քրեական գործով` 25 անձի նկատմամբ, որից 12-ը հետախուզման (թվով 22 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում), 6-ը` անձն անհայտ լինելու, իսկ 1-ը՝ (1 անձ) ծանր հիվանդ լինելու հիմքերով,
    • 123 քրեական գործ փոխանցվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար,
    • 24 քրեական գործ միացվել է ՔԴ-ում քննվող այլ քրեական գործերի,
    • 155 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է,
    • 374 նյութերից 9-ն ուղարկվել է ըստ ենթակայության:

Միևնույն ժամանակ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից ՀՀ պետական իրավասու մարմիններին, ինչպես նաև ՀՀ ոստիկանությանը և նախաքննական մյուս մարմիններին ուղարկվել են կոռուպցիոն, տնտեսական, զինվորական, պաշտոնեական և այլ բնույթի չարաշահումների վերաբերյալ 1000-ից ավելի տեղեկություններ կամ նախնական նյութեր, որոնց հիման վրա տարբեր մարմինների կողմից հարուցվել են 300-ից ավելի քրեական գործեր:

Համեմատության համար նշենք, որ, 01.01.2018թ. մինչև 07.05.2018թ. ընկած ժամանակահատվածում ՔԴ-ի կողմից հարուցվել է  95 քրեական գործ,  վերսկսվել է  11  քրեական գործի վարույթ, 58  քրեական գործ 2017թ-ից փոխանցվել է 2018թ.:

Հաշվետու ժամանակահատվածում ՔԴ-ում քննվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցված 14 քրեական գործ, որից 6-ի նախաքննությունն ավարտվել է, 4-ը կասեցվել է` անձն անհայտ լինելու և հետախուզման հիմքերով, հետախուզում է հայտարարվել 6 անձի, 1-ը միացվել է այլ քրեական գործի, իսկ 1-ն ուղարկվել` ըստ քննչական ենթակայության, 2-ի նախաքննությունը շարունակվել է:

Նշված ժամանակաշրջանում ավարտված (կարճված և դատարան ուղարկված) քրեական գործերով ընդհանուր վնասը կազմել է՝ 713.095.674 ՀՀ դրամ, որից  պետությանը պատճառված վնասը` 593.797.505 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց պատճառված վնասը` 118.698.169 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց պատճառված վնասը`  600.000 ՀՀ դրամ։

Նշված  գումարներից  նախաքննության փուլում ընդհանուր վերականգնվել է 683.746.848 ՀՀ դրամ, որից հօգուտ պետությանը՝ 593.797.505 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց մասով՝ 91.174.348 ՀՀ դրամ  ֆիզիկական անձանց մասով վերականգնումներ չեն եղել:

Այսպիսով, ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակաշրջանում ՔԴ- ի կողմից քննվել է 164 քրեական գործ`  83 անձի նկատմամբ, որից`

    • դատարան է ուղարկվել 39 քրեական գործ` 71 անձի նկատմամբ,
    • վարույթը կարճվել է 6 քրեական գործով` 3 անձի նկատմամբ, որից 3-ը հանցակազմի բացակայության, 2-ը` գործուն զղջալու (2 անձ), 1-ը՝ վաղեմության (1 անձ):
    • վարույթը կասեցվել է 19 քրեական գործով` 9 անձի նկատմամբ, որից 9-ը հետախուզման` թվով 9 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 10-ը` անձը անհայտ լինելու հիմքերով,
    • 18 քրեական գործ փոխանցվել է դատախազություն` ըստ ենթակայության,
    • 7 գործ միացվել է ՔԴ վարույթում քննվող այլ քրեական գործերի,
    • 75 քրեական գործերով նախաքննությունը շարունակվել է,
    • 111 նյութերից 1-ն ուղարկվել է ըստ ենթակայության»,- ասված է հաղորդագրությունում: