Երեխան ներխուժել է խաղադաշտ և լուսանկարվել Ռոնալդուի հետ
Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության շրջանակներում Սինգապուրում կայացած «Յուվենտուսի» և «Տոտենհեմի» հանդիպման ժամանակ իտալացիների նստարան է ներխուժել պատանի երկրպագուն. գրում է armsport.am-ը:
Ստադիոնի աշխատակիցներից խուսափելով՝ նա վազել է «ծեր սինյորայի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մոտ, որը երկրպագուին ժպիտով է դիմավորել և լուսանկարվել, ինչից հետո երեխային հրավիրել է «Յուվենտուսի» մյուս ֆուտբոլիստների հետ դիտել խաղը պահեստայինների նստարանին: