ԲԴԽ նոր նախագահը երաշխավորում է՝ ամեն ինչ անել դատավորների անկախությունը ապահովելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր լրագրողներին ասաց, որ կփորձի քայլեր ձեռնարկել դատավորների անկախությունը երաշխավորելու համար:

«Իմ համոզմամբ, ԲԴԽ-ն պետք է լինի ավելի թափանցիկ, ավելի տրամաբանված և հասկանալի»,- ասաց նորընտիր ԲԴԽ նախագահը:

Անդրադառնալով իրականացվելիք «վեթինգին»՝ նա նշեց. «Միգուցե վեթինգ անունով գործառույթը չի լինելու, բայց լինելու է մի գործընթաց, որի արդյունքում ավելի մատչելի կլինի դատավորի գործունեությունը: Օրենսդիր մարմինը կլիազորի՝ ով կատարի այդ գործունեությունը»:

Մեր հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ նախորդ իշխանության հեռացումից հետո դատավորներն իրենց անտեր են զգացել, տարբեր տեղեր տերեր են փնտրել, արձագանքեց. «Այս պահին ԲԴԽ-ն նախապատրաստում է հայտարարություն, իմ մասնավոր կարծիքը ձեզ չեմ հայտնի, եթե հանդես գամ հայտարարությամբ, ապա դա նշանակում է, որ ես համաձայն եմ և ստորագրել եմ դրա տակ»:

Ռուբեն Վարդազարյանը նաև նշեց, որպես դատավոր իր լիազորությունները կասեցվում են:

Լիլիթ Շաբոյան