Պատրաստ եմ ամենախիստ վեթինգն անցնել. ԲԴԽ նորընտիր նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է ԲԴԽ նորընտիիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը

-Պարո՛ն Վարդազարյան, օրակարգում այսօր ԲԴԽ նախագահի ընտրության հարցը  դրվա՞ծ էր։

-ԲԴԽ նախագահի ընտրությունն անսպասելի չէր։ Երեկ Բարձրագույն դատական համակարգը հաստատել է օրակարգը, որում 4 հարց էր։ ԲԴԽ նախագահի ընտրության հարցը դրանց թվում էր։

-Ինչպե՞ս եք գնահատում ներկայումս ՀՀ դատական իշխանության վիճակը, արդյոք այսօր դատական իշխանությունը ունի՞ հանրային բավարար վստահություն։

-Գտնում եմ, որ դատական իշխանությունն այսօր իրոք բարեփոխումների կարիք ունի։ Այդ բարեփոխումները կոնստանտ երևույթ չեն, դրանք մի գործընթաց են, որը ավարտ չունի։ Դատական համակարգում միշտ բարելավվելու և կատարելագործվելու տեղ կա։

-Ի՞նչ քայլեր եք պատրաստվում իրականացնել՝ կապված այն դատավորների հետ, որոնք իրենց հայտարարագրերում նշել են զգալիորեն ավելի մեծ ունեցվածք, քան կարող էին ունենալ իրենց աշխատավարձի շնորհիվ։

-Պետք է հասկանալ ծագումն այն գումարի, որը դատավորը հայտարարագրել է որպես իր եկամուտ։ Կարծում եմ՝ միայն աշխատավարձից չի ձևավորվում դատավորների եկամուտը։

-Ինչպե՞ս եք տեսնում ակնհայտ խախտումներով վճիռներ կայացրած դատավորներին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը։ Խոսքը վերաբերո՞ւմ է այնպիսի ակնհայտ դեպքերի, ինչպես, օրինակ, ՄԻԵԴ վճիռներն են՝ կապված խոշտանգումների, նյութական շահագրգռվածության հետ։

-Խոսքը կարող է լինել միայն կարգապահական կամ քրեական պատասխանատվության մասին։ Ցանկացված դեպք պետք է քննության առարկա դառնա այն մարմնի կողմից, որն իրավասու կլինի։ Եթե պարզվի, որ  դատավորը կարգապահական բնույթի խախտում է թույլ տվել կամ  քրեորեն հետապնդելի արարք է գործել, ապա  դատավորը միանշանակ  կենթարկվի քրեական պատասխանատվության։

-Վեթինգ լինելու՞ է, թե՝ ոչ։

-Կարծում եմ՝ գործընթացի անունն էական չէ․ կապ չունի՝ այն կկոչենք վեթի՞նգ, թե՝ բարեվարքություն։ Կարևորն էությունն է։ Այս պահին թե՛ Կառավարությունը, թե՛ Ազգային ժողովը դեռ հստակ դիրքորոշում  չունեն։ Բայց վստահ եմ, որ անհրաժեշտ է, որպեսզի դատական իշխանությունը  սկսի հստակ մի գործընթաց, որի անունն է հանրային վստահություն։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ անձամբ ամենախիստ վեթինգն անցնել։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան