Արգիշտի Քյարամյանի «թաքցրած» բնակարանի հետքերով․ ի՞նչ է որոշել Էթիկայի հանձնաժողովը

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հուլիսի 8-ի որոշմամբ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի նկատմամբ վարույթ էր հարուցել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով (հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկային հանձնաժողովը, սակայն հուլիսի 8-ին իր կողմից հարուցած վարույթը հուլիսի 15-ին կարճել է։

«15.07.2019թ. որոշմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ ՎԻՎ/85/2019 գործի վարույթը կարճվել է՝ այն հիմնավորմամբ, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը Երևան քաղաքի Մ. Մելիքյան փողոցի 16-րդ շենքի 36-րդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերել ՀՀ ժողովրդական պատգամավորների Երևան քաղաքի խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի՝ 30.01.1995թ. 5/4 թվակիր որոշման հիման վրա, այսինքն՝ քննարկման առարկա դարձրած բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը Ա.Քյարամյանը ձեռք է բերել 4 տարեկան հասակում, այն էլ՝ օրենքի ուժով (առանց բնակարանը օտարելու գործընթացի)»,- տեղեկացնում է փաստաբան Գևորգ Գևորգյանը։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն առաջարկել է Արգիշտի Քյարամյանին ուղղումներ կատարել իր գույքի և եկամուտների վերաբերյալ հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը։

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանի նկատմամբ վարույթը հարուցվել է Փաստերի ստուգման հարթակի (Fip.am) հրապարակման հիման վրա։ Հուլիսի 5-ին կայքը «Արգիշտի Քյարամյանի հայտարարագիրն ամբողջական չէ. թաքցված բնակարանի հետքերով» վերնագրով հետաքննություն էր հրապարակել ներկայացնելով, որ Արգիշտի Քյարամյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առկա կեղծ տվյալներ կան և նա թաքցված բնակարան ունի, որը չի արտացոլվում հայտարարագրում:

Աղավնի Սուքիասյան