«Օդանավում ծուխ լցվեց, բոլորը սկսեցին խուճապի մատնվել, գոռալ». Մոսկվա-Երևան չվերթի ուղևորը մանրամասներ է պատմել

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Մոսկվա-Երևան չվերթն ընդհատած ինքնաթիռի ուղևորներից մեկը պատմել է, թե ինչ է կատարվել օդանավում, երբ ծուխը սկսել է սրահ լցվել։

«Մեկնում էինք Երևան, ինքնաթիռը սկսեց թափ հավաքել, սրահը ծխով լցվեց, շատ ուժեղ ծուխ լցվեց, բոլորը սկսեցին խուճապի մատնվել, գոռալ, ճչալ։ Կեցցե օդաչուն, որ արագ արձագանքեց, ժամանակին կանգնեցրեց ինքնաթիռը, հետո բացվեցին փրկարարական մուտքերն ու բոլորին տարհանեցին, հրշեջները ժամանակին հասան, մեզ հետ տարան օդանավակայան, կերակրեցին, ջուր տվեցին: Հիմա երկրոդ անգամ կփորձենք թռչել»,- պատմում է ուղևորը։

Հիշեցնենք, որ Nordwind ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 օդանավում ծուխ է առաջացել, ուղևորներին տարհանել են: Արդյունքում 2 ուղևոր հոսպիտալացվել է:

«Շերեմետևո» օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աննա Զախարենկոն նշել է, որ օդանավակայանի և ավիաընկերության ծառայություններն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել ուղևորներին. նրանց տերմինալ են հասցրել, տաք սնունդ մատակարարել, տեղափոխել ուղեբեռն ու վերաձևակերպել չվերթը:

Օդանավի անձնակազմը չվերթը դադարեցրել է «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա, երբ սրահում ծուխ է առաջացել: Օդանավում հրդեհ չի բռնկվել: Օդանավում 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել: Տարհանման ժամանակ 8 ուղևոր է տուժել: Ավելի ուշ ուղևորները Երևան են հասել պահուստային օդանավով, 28 մարդ, սակայն, հրաժարվել է թռիչքից: «Ռոսավիացիան» հանձնաժողով է ստեղծել՝ միջադեպը հետաքննելու համար: Միաժամանակ, Մոսկվայի տրանսպորտային դատախազությունն ու Քննչական կոմիտեն ստուգումներ են սկսել «Շերեմետևո»-ում: