Բաբայանի գրասենյակը՝ փողոցային պայքարի և անցկացվող ստորագրահավաքի վերջնաժամկետի մասին

Լուրեր

10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
Բոլորը

Այսօր երեկոյան ժամը 18։00-ին լրանում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մեր թիմի կողմից իրականացված ստորագրահավաքի վերջնաժամկետը․ երեկոյան արդեն պարզ կլինի, թե ընդհանուր թվով քանի մարդ է մասնակցել այդ ստորագրահավաքին։

Այս մասին Factor.am-ին հայտնեցին Սամվել Բաբայանի գրասենյակից։

«Նախատեսված ժամկետի ավարտից հետո մեր ամբողջ փաստաթղթերը կհանձնենք Արցախի Ազգային ժողով, որն էլ 15-օրյա ժամկետում կկայացնի որոշում, իսկ մինչ այդ որոշման հրապարակումը որևէ այլ տեղեկատվություն չենք մեկնաբանի։ Իսկ ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, որ պատրաստվում ենք անցնել փողոցային պայքարի, հանրահավաքների և այլն, իրականությանը չեն համապատասխանում»,-հայտնեցին Բաբայանի գրասենյակից։

Ավելի ուշ Սամվել Բաբայանի գրասենյակը տարածեց հայտարարություն, որում, մասնավորապես, ասված էր․

«Ի սկզբանե, ստորագրահավաքը սկսելու առաջին իսկ պահից, ստորագրահավաքի նախաձեռնող խումբը, որի անդամ է հանդիսանում նաև Սամվել Բաբայանը որդեգրել է իր համար միայն օրինական դաշտում գործելու սկզբունքները։

Ուստի կապելով ամեն ինչ Սամվել Բաբայանի անվան հետ, առաջին հերթին վիրավորանք է հասցվում նախաձեռնող խմբի մյուս անդամներին՝ անհարգալից դրսեւորումներով։

Ստորագրահավաքը նախաձեռնել է երկու հարյուր եւ ավելի քաղաքացիներից բաղկացած խումբը, ուստի հավաքներ անցկացնելու մասին որոշումն էլ պատկանում է միայն նախաձեռնող խմբին։ Դեռ նախաձեռնող խումբը ըստ ԱՀ սահմանադրությունով հաստատված կարգի, ԱՀ սահմանադրություն գլուխ 2, հոդված 44, որեւէ դիմում չի ներկայացրել պատկան մարմիններին հավաքներ անցկացնելու մասին։ Այժմ նախաձեռնող խմբի եւ քաղաքական տարբեր ուժերի միջեւ ընթանում են բանակցություններ։

Նախաձեռնող խումբը հնարավորին ամեն ինչ անում է հարցը հանրահավաքներին չհասցնելու ուղղությամբ։ Սակայն, եթե այս բանակցությունները իրենց պատշաճ հանգուցալուծմանը չհասնեն, հավաքներ անցկացնելը կդիտվի ժամանակի անհրաժեշտություն։ Տարածված այն լուրերը, որ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ ինչ-որ քաղաքական ուժերի հետ չի համապատասխանում իրականությանը։

Ցանկացած տեղեկություն ունենալու դեպքում նախաձեռնող խումբը հանդես կգա հայտարարությամբ»։

Աղավնի Սուքիասյան