Ժամը 5-ին վրա են տալիս, երեխու կողքը հորը կանդալում․ բա տենց բա՞ն են անում․ ծեծված քաղաքացի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Դուռը ծեծում էին, բացեցի, ներխուժեցին և ասացին՝ շորերդ հագի, գնում ենք։ Դիմադրեցի։ Դրանից հետո՝ չգիտեմ, արդեն ջարդված էի, չգիտեմ՝ ուր են գնացել։ Ինձ եկել են, տարել հիվանդանոց։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Իջևանում երեկ տեղի ունեցած դեպքերից տուժած քաղաքացին։

Բռնության ենթարկված քաղաքացին նշեց, որ վնասվել են իր գլուխը, աչքը, թիակը և ստորին վերջույթները։

Նրա խոսքով՝ ինքը ոչ մեկի վնաս չի հասցրել, կարմիր բերետավորները հարձակվել են, հավաքվածների շարքից կանանց հեռացրել ու հարձակում գործել։

«Իրանք սկսել են ժողովրդին ջարդել, ժողովուրդն էլ իրենց ա ջարդել։ Ժամը 5։30-ին, 6-ին վրա են տալիս՝ երեխու կողքը հորը կանդալում։ Բա տենց բա՞ն են անում»,- ասաց քաղաքացին։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Իջևանում լարված իրավիճակ էր․ բախում էր տեղի ունեցել անտահատման իրավունք պահանջող քաղաքացիների ու ոստիկանների միջև:

Այսօր առավոտից էլ բողոքի ակցիա են իրականացնում երեկ երեկոյան Իջևանում բերման ենթարկվածների հարազատները՝ պահանջելով նրանց ազատ արձակել։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան