Հանրակրթության պետական չափորոշիչների և ծրագրերի վերանայման խորհրդատուների ընտրության ժամկետները երկարաձգվել են

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում հանրակրթության պետական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հունիսի 24-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հայտարարել էր ընտրության մրցույթ` 28 տեղական խորհրդատուների համար:

«Ընտրված խորհրդատուները պետք է ընդգրկվեին «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզուներ», «Արվեստ», «Տեխնոլոգիա», «Ֆիզիկական կուլտուրա և անվտանգ կենսագործունեություն» աշխատանքային խմբերում: Հանրակրթական պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հունիսի 27-ին հայտարարվել էր նաև ընտրության մրցույթ տեղական խորհրդատուի համար, որը պետք է ղեկավարեր «Օտար լեզուներ» աշխատանքային խումբը:

Հուլիսի 18-ին տեղի է ունեցել վերոնշյալ մրցույթների գնահատման հանձնաժողովի  նիստ, որտեղ որոշվել է մրցույթների ժամկետները երկարաձգել` գործընթացին ավելի  մեծ թվով մասնագետների մասնակցություն ապահովելու ակնկալիքով:
Հայտերի ներկայացման ժամկետները երկարաձգվել են մինչև 2019 թ. հուլիսի 29-ը, ժամը 12:00-ն»,- ասված է հաղորդագրությունում: