Նախկինում ապօրինի ծառահատումների թվերը ֆիկտիվ են եղել․ Էրիկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Փորձագիտական գնահատականներով՝ Հայաստանում ամեն տարի 0.5-1 մլն խ.մ. անօրինական փայտ է հատվում։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Բազմապատկեք դա 40 դոլարով, խոսքը կարող է, օրինակ, 40 մլն դոլարի շրջանառության մասին լինել»,- շարունակեց նախարարը։

Ինչ վերաբերում է ստվերային այդ բիզնեսի հետևում կանգնած անձանց, Գրիգորյանը նշեց, որ նախարարության ունեցած ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել ու ամենօրյա ռեժիմով փոխանցվում է իրավապահներին. «Անձը, որը կարող է լինել այդ համակարգի կամ համակարգերի հետևում, միայն իրավապահները կարող են նրա մասին տեղեկություն տրամադրել»։

Անդրադառնալով ապօրինի անտառահատումների վիճակագրությանը՝ նախարարը նշեց, որ երկար տարիներ «ֆիկտիվ վիճակագրություն է ներկայացվել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան