Վերնիսաժում հնչած կրակոցների պահին «Թուֆենկյան» հյուրանոցում է գտնվել նաև Գևորգ Կոստանյանը. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
15.10.2026 | 11:24
Հորդառատ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել Ստամբուլում․ 2 մարդ է զոհվել, դպրոցները փակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ՝ ժամը 13:26–ին, Հանրապետության փողոցի վրա գտնվող «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրի գլխավոր մուտքի մոտ կրակոցներ են հնչել:

Անհայտ անձինք ինքնաձիգից և հրացանից կրակել են ալավերդցի «քրեական հեղինակություն» Վահագն Աբգարյանի վրա: Արդյունքում զոհվել է նրա հետ կանգնած երիտասարդներից մեկը՝ Գագիկ Մոսինյանը, Վահագին, ով ծանր վիրավոր է, ընկերները նստեցրել են մեքենա և տարել անհայտ ուղղությամբ:

Չարագործները ինքնաձիգը և ավտոմատը թողել են դեպքի վայրում:

Կրակոցների պահին «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրի սրահում է եղել նաև նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Ամիսներ առաջ «Փաստը» գրել էր Ալավերդի քաղաքում տիրող քրեական իրավիճակի մասին՝ անդրադառնալով երկու Աբգարյանների խմբավորումների միջև առկա բացահայտ թշնամանքին, որը ներկայացնում ենք ստորև:

«Մամուլում հաղորդագրություն տարածվեց Ալավերդի քաղաքում տեղի ունեցած մի դաժան սպանության մասին:

Մեր տեղեկություններով՝ Ալավերդու շուկայի տարածքում, բոլորի ներկայությամբ, «Մակարով» տեսակի ատրճանակից մի քանի կրակոցով 39–ամյա Կամո Փիրուզյանին սպանել է Վալերի (Վալոդիկ) Դավթյանը: Նրան ձերբակալել են:

Ովքե՞ր են նրանք՝ սպանողն ու սպանվողը: Ինչո՞ւ է սպանվել, ովքե՞ր են նրանց թիկունքին:

Եվ այսպես. Ալավերդի քաղաքում բացահայտ գործում է իրար թշնամի երկու հանցավոր խմբավորում (կարող ենք բանակ ասել): Մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ նրա հեռավոր ազգական ու թշնամի Վահագն Աբգարյանը:

Ի դեպ, Վահագն Աբգարյանը Ալավերդի քաղաքում շրջում է զրահապատ մեքենայով ու բազում թիկնապահներով:

2015–ի սեպտեմբերին Ալավերդու քաղաքապետի ընտրություններն էին: Հիմնական թեկնածուները մարզպետ Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու վերոհիշյալ հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայրը՝ Արթուր Աբգարյանն էին: Հաղթեց մարզպետի թեկնածուն: Այն ժամանակ էլ Տարոնն ու Վահագնը իրար դեմ էին «աշխատում»:

Մեկ տարի առաջ՝ «կիսագողական» ռազբորկաներից մեկի ժամանակ, Տարոն Աբգարյանի տղաներից Վարդան Փիրուզյանը «Մակարով» ատրճանակից սպանեց Վահագն Աբգարյանի խմբի երկու տղաների՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Էդվարդ Պողոսյանին և ալավերդցի Վարդան Ավագյանին: Մինչ օրս նա հետախուզման մեջ է:

Եվ ահա երկու օր առաջ Վահագնի խմբին «հարող» Վալերի (Վալոդիկ) Դավթյանը ասես վրեժ լուծեց՝ սպանեց փախուստի մեջ գտնվող Վարդանի եղբորը՝ Կամո Փիրուզյանին:

Իսկ որտե՞ղ էին մինչ այդ մարզի ու Ալավերդու իրավապահ մարմինները: Անտեղյա՞կ են մշտապես զենք–զինամթերք կրող, զրահապատ մեքենաներով ու թիկնապահներով շրջապատված, ահ ու սարսափ տարածող այս խմբավորումների գոյության մասին: Այն դեպքում, երբ սպանություններ արդեն եղել էին:

Ասում ենք՝ «Ազդարարի ինստիտուտ» ենք ուզում ստեղծել: Բա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի ազդարարող չունի՞ էդ կողմերում, որ տեղեկանա, թե ինչ բեսպրեդել ու անիշխանություն է տիրում Ալավերդի քաղաքում:

Թե՞ ուզում եք իրար կոտորեն՝ պրծնեք: Բա ժողովո՞ւրդը:

Երբ Ալավերդու մեր աղբյուրին հարցրինք, թե իշխանություններն ի՞նչ են մտածում, նա կարճ պատասխանեց՝ իշխանությունները հենց իրենք են՝ Աբգարյանները: Իշխանությունները քանի՞ գլուխ ունեն, որ նրանց հախից գան:

Ի դեպ, երկու խմբավորումների տերերն էլ բավականին հարուստ են ու բազմաթիվ շարժական ու անշարժ գույք ունեն: Օրինակ՝ Վահագն Աբգարյանը, ով որոշ մարդկանց համոզմամբ, քաղաքի «նայողն է», սեփականատերն է Սանահինի հյուրանոցի, քաղաքում մի քանի դեղատների, խանութների:

Նա է առոք–փառոք շրջում շքեղ զրահապատ մեքենայով:

Երկու խմբավորումն էլ քարի հանքեր ունեն:

Տարոն Աբգարյանը Լալվարի քարի հանքի սեփականատերն է, ում հետ փայատեր է նաև ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի ղեկավարը:

Լավ, սեփականությունները մի կողմ:

Հայաստանի իրավապահ մարմինները ի վիճակի չե՞ն Ալավերդի քաղաքում «սովետական կարգեր» հաստատել, այսինքն` խմբավորումների իշխանության փոխարեն օրենքի իշխանություն հնարավոր չէ՞ հաստատել:

Երկու կողմերից դեռ քանի՞ մարդ պետք է սպանվի, դեռ Ալավերդու բնակիչները քանի՞ տարի ահաբեկված պետք է ապրեն, որ իրավապահ մարմինները հասկանան, որ այս գործը պետք է «քոքից բռնեն» ու արմատախիլ անեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում