Կոտայքի մարզպետը «միֆեր է կոտրում», իսկ Նոր Գեղիի նախկին ղեկավարը չի հասկանում՝ ինչ խնդիր կա 18 փողոց իր անվամբ կոչելու մեջ

Լուրեր

08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
Բոլորը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու կայացրած որոշումներից մեկը, որով Նոր Գեղիի 18 փողոցներ անվանակոչվել են 1986-2019 թթ. համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ֆրոնտիկ Թևոսյանի անունով։

Factor.am-ի հետ զրույցում Ֆրոնտիկ Թևոսյանն ասաց, որ չի հասկանում՝ ինչո՞ւ է Կոտայքի մարզպետը Նոր Գեղիի խնդիրները թողել ու ընկել փողոցների անունների հետևից։

32 տարի Նոր Գեղին ղեկավարած նախկին համայնքապետը նորմալ է համարում գյուղի 18 փողոցներն իր անունով կոչելը։

«Ի՞նչ ա սա տալու իրեն: 2015 թվականին, ավագանու որոշմամբ, փողոցներն անվանակոչել են իմ անունով: Էդ որոշումն այն ժամանակ անցել ա մարզպետարանով, Տարածքային կառավարման և զարգացման ու Արդարադատության նախարարություններով: Թող չթողնեին, մենք էլ չէինք անվանակոչի։ Իսկ թե հիմա էդ մարդը Նոր Գեղիի հազար պրոբլեմը թողած՝ ինչո՞ւ է ընկել էդ փողոցների հետևից, չեմ կարող ասել»,- նշեց Ֆրոնտիկ Թևոսյանը։

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն լքած Թևոսյանը պնդում է՝ մարզպետը, նախքան փողոցների հետևից ընկնելը, պետք է հիշեր, որ ինքը համայնքը ղեկավարել է 32 տարի, իսկ բնակիչները դեմ չեն եղել այդ անվանակոչությանը:

«Հիմա ինչ է՝ էս փողոցներում ապրող 1.500 մարդուն պետք է տանեն ու կանգնեցնեն հասցեափոփոխության առա՞ջ, էլ բան ու գործ չունե՞ն»,- ասաց Թևոսյանն ու շարունակեց. «Օգոստոսին ասեց՝ դիմում գրի, գրեցի դուրս եկա, իր սանիկին բերեց, դարձրեց Նոր Գեղիի  ղեկավար։ Իսկ թե նա ոնց է աշխատում, կարող եք գալ և ժողովրդին հարցնել, նրանք կասեն: 2019 թվականի հոկտեմբերին խոշորացում է լինելու, կնայենք, կտեսնենք՝ արդյոք կկարողանա՞ մարզպետի սանիկը նորից ընտրվել»:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Նոր Գեղիի երկարամյա համայնքապետին հիշեցնում է՝ համայնքում 18 մեծ ու փոքր փողոցների անվանակոչության հետևից ընկել է մեկ պատճառով՝ համայնքներում անձի պաշտամունք-միֆը պետք է ջարդել։

«Մեզ համար մեծ ու փոքր խնդիրներ չկան: Եթե մի համայնքում 32 տարի նույն մարդն է ղեկավարել և իր անունով ունի 18 անվանակոչված փողոց, դա վկայում է կառավարման մշակույթում առկա խնդիրների մասին, և մենք մեր քայլով բերում ենք կառավարման նոր մշակույթ: Անձի պաշտամունքի միֆը պետք է ջարդել ու անձակենտրոն կառավարումից անցնել ինստիտուցիոնալ կառավարման և ինստիտուտների կայացման»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետը։

Նա հակադարձեց նաև Ֆրոնտիկ Թևոսյանին. համայնքի նոր ղեկավարն իր սանիկը չէ, իր հետ որևէ ազգակցական կապ չունի:

«Նոր ընտրված համայնքի ղեկավարի հետ որևէ ազգակցական, բարեկամական և ընկերական կապ չունեմ: Նա եղել է քաղաքական թիմի ներկայացուցիչը, որը 120 ձայնի տարբերությամբ ընտրվել է համայնքի ղեկավար, ով զբաղված է ոչ թե սեփական բարեկեցության ապահովմամբ, այլ այդ համայնք ներդրումներ ներգրավելով, համայնքում խաղահրապարակների հիմնումով  ու բնակֆոնդի վերափոխումով»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Ֆրոնտիկ Թևոսյանին Նոր Գեղիի համայնքապետի պաշտոնում 2019 թվականի փետրվարի 25-ից փոխարինում է Վարդան Պապյանը:

Աղավնի Սուքիասյան