Հանրությանը պետք է բացատրվի՝ ինչո՞ւ են Վենետիկի հանձնաժողովում ՀՀ-ն ներկայացնում նախկինները՝ Գագիկ Հարությունյանն ու Վարդան Պողոսյանը. Հայկուհի Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
Բոլորը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով գնահատականներին, թե «Իրավական ուղի» ՀԿ-ի հրապարակած՝ Վենետիկի հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ հանձնաժողովն արհեստական է համարում ՍԴ անդամ և ՍԴ դատավոր տարանջատումը, ինչպես նաև մտահոգված է Վահե Գրիգորյանի հայտարարությամբ, ասաց, որ գոնե օրիգինալ փաստաթղթում հանձնաժողովը մտահոգություն է հայտնում միայն այն առիթով, որ նման հայտարարություններն ԱԺ-ում կարող են դիտարկվել որպես միջամտություն ՍԴ գործունեությանը:

Իրավապաշտպանը կարծում է՝ ՀՀ քաղաքացին պետք է իմանա, թե ով է վեթինգի, ՍԴ ճգնաժամի հարցերը Վենետիկի հանձնաժողովի քննարկման առարկա դարձրել։ «Նիստի օրակարգը ներկայացվում է անդամ պետությունների ներկայացուցիչների առաջարկով, ովքեր ուզում են, որ իրենց պետության այս կամ այն գործընթացի մասին տեղյակ լինի մասնագիտական խումբը։ Այդ տեղեկությունները ներկայացվել են անդամների կողմից, ով մասնակցել է: Չի համոզում, որ դա Վարդան Պողոսյանի կարծիքը չէ»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ ուզում է այդ առիթով բացատրություն ստանալ ՀՀ իշխանություններից:

«Պաշտպանել Վարդան Պողոսյանին՝ ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում։ Ինձ համար դա հնչում է պաշտպանություն»,- ասաց իրավապաշտպանը՝ անդրադառնալով ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հայտարարությանը, թե դա ոչ թե Վարդան Պողոսյանի կարծիքն է, այլ հանձնաժողովի արձանագրությունը:

Պետական որևէ կառույց, այդ թվում՝ ԱԺ-ն, մինչ այժմ կարծիք չի հայտնել Սահմանադրական ճգնաժամի առիթով. պատգամավորներն արձակուրդում են: Հարցին՝ դա անհոգությո՞ւն է ՍԴ ճգնաժամի հանդեպ, Հարությունյանն ասաց. «Կարծում եմ՝ ավելի տեղին կլիներ օգտագործել անգործությունը, ոչ թե անհոգությունը, ինչը բացարձակ չի բխում հետհեղափոխական դատաիրավական բարեփոխումների մոտեցումներից։ Դա ոչ պատշաճ և ոչ հարիր պատասխան եմ գնահատում։ Բացարձակ հարիր չէ հետհեղափոխական իշխանությանը՝ անգործությունն արդարացնել արձակուրդի մեջ գտնվելով»:

Իրավապաշտպանի խոսքով՝ հանրությանը պետք է բացատրվի, թե ինչու Վենետիկի հանձնաժողովում մինչ այժմ ՀՀ-ն ներկայացնում են նախկինները՝ այնտեղ ՀՀ-ն ներկայացնում են նախկին իշխանության ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանն ու սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: «Ինչու չեն փոխարինել անդամներին»,- հարց ուղղեց նա։

Վենետիկի հանձնաժողովի շուրջ կատարվածը, ըստ Հարությունյանի, ներկա իշխանության անգործության արդյունք է:

Հրապարակված փաստաթղթից պարզ դարձավ, որ ՀՀ իշխանությունը հրաժարվել է վեթինգից, ինչի մասին հայտարարել էր վարչապետը, փոխարենը ընտրելով դատաիրավական բարեփոխումների ուղին։ Հայկուհի Հարությունյանը կասկածելի համարեց այս պնդումը՝ հայտարարելով, որ որպես անցումային արդարադատության գործիք՝ վեթինգը ներկայացված է ԱՆ կայքում. «Եվ Եթե տեղի է ունեցել մոտեցումների փոփոխություն, պետք է բացատրվի, թե ինչու, որովհետև նման գործելաոճն ընդունելի չէ հետհեղափոխական իշխանության կողմից»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան