ՌԴ սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը
Հասարակություն
16.07.2019 | 19:39ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու ապօրինի փորձը:
Անձը և հայտնաբերված նյութը սահմանված կարգի համաձայն փոխանցվել են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին՝ փորձաքննության իրականացման և միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար: