Տարեսկզբի տվյալներով ՀՀ-ում 6951 թմրամոլ է հաշվառվել. նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

2019-ի հունվարի 1-ի տվյալներով Հայաստանում հաշվառված է 6951 թմրամոլ, որից 116-ը՝ կին, 3-ը՝ անչափահաս։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը։

«Հաշվառման մեջ այն մարդիկ են, որոնք տարբեր պատճառներով առողջապահության տեսադաշտում են հայտնվել։ 6951-ը միայն 2018 թվականին հաշվառված անձանց թիվը չէ։ Նրանցից շատերը  հաշվառվել  են 10 առաջ, 5 տարի առաջ։ Նրանք շարունակում են հաշվառման մեջ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ բժշկի օբյեկտիվ դիտարկմամբ չի ախտորոշվում թմրամիջոցների օգտագործման կայուն նվազում»,- նշեց Պետրոս Սեմերջյանը։

Տարեսկզբի վիճակագրությունը նախորդ տարվա հետ համեմատելով, նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրենն ընդգծեց, որ թմրամոլությունը 6%-ով աճել է։

«Կա ևս մեկ հետազոտություն, որն ավելի շատ գիտական է և ավելի թանկարժեք։ Նման հետազոտություն Հայաստանում վերջին անգամ 2011 թվականին է արվել։ Այդ հետազոտությամբ պարզվում է երկրում թմրամիջոց չարաշահող մարդկանց ընդհանուր թիվը։ Հայաստանում այդ թիվը մոտ 30 հազար է»,- նշեց Պետրոս Սեմերջյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան