«Չեմ շտապի գնահատական հնչեցնել ՍԴ-ում ճգնաժամ կա՞, թե՝ ոչ». Լիլիթ Մակունց

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի շտապում հստակ պատասխանել՝ ՍԴ-ում ճգնաժամ կա՞, թե՝ ոչ։ Այս հարցին նա անդրադարձավ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Չեմ շտապի գնահատական հնչեցնել ճգնաժամ կա՞, թե՝ ոչ։ Սա մասնագիտական տիրույթի հարց է։ Ես պարզապես քաղաքական գնահատական կտամ՝ իրավիճակը խնդրահարույց է, որը պահանջում է լուծում», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մակունցը։

Նա ընդգծեց, որ Վահե Գրիգորյանն իր նամակում առաջադրել է այդ իրավիճակը լուծելու երեք ճանապարհ, մինչդեռ չի բացառում, որ «Իմ քայլն» այլ տարբերակ առաջարկի:

«Գործ ունենք խնդրի հետ, որին պետք է տրվի լուծում, տարբերակներ առաջարկել է Վահե Գրիգորյանը, բայց ես չեմ կարող պնդել, որ «Իմ քայլը» հստակ դիրքորոշում ունի հանգուցալուծման առնչությամբ։ Հնարավոր է, որ մենք հանդես գանք լուծման մեկ այլ առաջարկով», – ասաց Մակունցը։

Վերջինս հավելեց, որ խմբակցությունը հակված է ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի խնդրի լուծման տարբերակով հանդես գալ մինչև սեպտեմբեր։

Նարեկ Կիրակոսյան