Քաղաքապետարան աղբ բերած երկու քաղաքացու բերման ենթարկեցին

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Երևանի աղբահանությունից դժգոհող մի քանի քաղաքացիներ այսօր երեք ակցիա էին կազմակերպել։ «Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ անդամները աղբով լի տոպրակներով նախ այցելեցին «Սանիթեք» ընկերություն, ապա Առողջապահության նախարարություն, իսկ վերջում՝ Երևանի քաղաքապետարան։

Քաղաքապետարանում, սակայն, աստիճաններից այն կողմ անցնել քաղաքացիներին չհաջողվեց։ Նրանց ոստիկանները բերման ենթարկեցին՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։ Ոստիկանության աշխատակիցը պահանջեց, որպեսզի ակցիայի մասնակիցները աղբը նետեն աղբամանը, նրանք դա չարեցին, ինչին հաջորդեց բերման ենթարկելը։

Բերման ենթարկված քաղաքացիները՝ Սոնա Աղեկյանն ու Սամվել Մովսիսյանն են։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ նման ակցիայից հետո հարուցվել էր քրեական գործ և բերման ենթարկված քաղաքացիները խուլիգանության գործով ներգրավվել էին որպես կասկածյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան