ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր

Լուրեր

02.09.2026 | 16:51
«Ուժեղ Հայաստան»-ի երեք աջակից մեղադրվում է Ալավերդու կայարանում մեքենավարին հարվածելու և խուլիգանություն կատարելու համար
02.09.2026 | 16:43
Սյունիքում քննարկվել է TRIPP-ի իրականացումն ու դրա հնարավոր տնտեսական ազդեցությունը
02.09.2026 | 16:42
«Կիլիկիան» խոշոր պարտությամբ է մեկնարկել UEFA Regions’ Cup-ում
02.09.2026 | 16:35
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 17 ցիստեռն վագոն
02.09.2026 | 16:29
Հայաստանի վերաբերյալ այսօրվա որոշումը հստակ ուղերձ է՝ տնտեսական հարկադրանքին բախվելիս ԵՄ-ն կարձագանքի․ Հելեն ՄաքԷնթի
02.09.2026 | 16:26
Գագիկ Խաչատրյանը հաշմանդամության կարգ ունի, 24 ժամից ավելի է՝ չի սնվել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 16:16
Դավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
02.09.2026 | 16:07
Գագիկ Խաչատրյանի փաստաբանների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.09.2026 | 16:00
Ընկերությունը ապօրինի արդյունահանել է ավելի քան 7853 խմ լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6.6 մլն դրամի վնասը վերականգնվել է
02.09.2026 | 15:45
Կիևում ռուս ընդդիմադիրի դեմ մահափորձ է կանխվել․ Ուկրաինայի ԱԾ-ն մեղադրում է Ռուսաստանի ԱԴԾ-ին
02.09.2026 | 15:30
Զուգահեռներ՝ Գագիկ Խաչատրյանի և Վարդան Ջհանգիրյանի գործերում․ ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ խախտվել է Ջհանգիրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը
02.09.2026 | 15:23
ԵՄ-ն ազատականացնում է ՀՀ-ից արտահանման 80%-ը // ՄԻՊ-ը այցելել է Գագիկ Խաչատրյանին. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 15:20
ԱՄՆ-ից՝ դեղեր, Իրանից՝ վառելիք. ինչու է մեծանում Հայաստանի առևտրային դեֆիցիտը
02.09.2026 | 15:17
«Ռեալի» ֆուտբոլիստը զրկվել է վարորդական իրավունքից
02.09.2026 | 15:05
Զելենսկու՝ ՌԴ օդային տարածքի վտանգավորության մասին զգուշացումից հետո Մոսկվայից մի շարք չվերթներ են չեղարկվել, այդ թվում դեպի Երևան
Բոլորը

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր:

«Մասնավորապես՝ ՀՀ ԱԱԾ-ում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ 2 քաղաքացիներ իրացման նպատակով հայ-իրանական սահմանով տեղափոխել են առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 1 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց («սև շուկայում»  1 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի արժեքը 100-120 հազար դրամ է): ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում,  2019թ. հուլիսի 9-ին թմրամիջոցը տեղափոխելու ճանապարհին՝ Կապան քաղաքում, թմրամիջոցը հայտնաբերվել է ավտոմեքենայում, նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել։

Մեկ այլ դեպքով ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք կազմակերպել են ԱՄՆ-ից փոստային առաքանու միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ «ՄԴՄԱ» տեսակի («էքստազի»)  148 հատ դեղահաբի («սև շուկայում»  148 հատ «ՄԴՄԱ» տեսակի դեղահաբի գինը մոտ 1.5 մլն ՀՀ դրամ է) մաքսանենգ ճանապարհով տեղափոխումը ՀՀ տարածք:  2019թ. հուլիսի 8-ին փոստից առաքանու ստացումը կատարվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, առաքանին ստանալուց անմիջապես հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: