Լոռու մարզում բացահայտված կոռուպցիոն քրգործերով 35 անձ է դատապարտվել. Դատախազություն

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 35 քրեական գործ:

«Հատկանշական է, որ դրանցից 18-ը կամ 51 տոկոսը հարուցվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 15-ը կամ 48 տոկոսը՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելու արդյունքում, իսկ 2-ը՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա: Այս տվյալները փաստում են, որ կոռուպցիայի դեմ պայքարում մարզի բնակչության նախաձեռնողականությունը, ինչպես նաև իրավապահ մարմինների հետևողականությունը շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 12-ն արձանագրվել է կրթության, 8-ը՝  տեղական ինքնակառավարման, 4-ը՝ սոցիալական ապահովության, 3-ը՝ առողջապահության, 2-ական՝ քաղաքաշինության, պետական և հանրային գույքի տնօրինման, 1-ական՝ էներգետիկայի, բնապահպանության, ջրօգտագործման և այլ ոլորտներում։

Նույն ժամանակահատվածում քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվել են կոռուպցիոն բնույթի 77 քրեական գործ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 52-ի փոխարեն: Նշված 77 գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 29 անձ, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ԲՍՓ հանձնաժողովի նախագահ և անդամներ, «Տաշիր քաղաքի մշակույթի տուն», «Տաշիր քաղաքի թիվ 3 ՆՈւՀ»  ՀՈԱԿ-ների, «Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեններ, Տաշիրի, Վանաձորի համայնքապետարանների բաժնի պետ և մանագետ, Ստեփանավան, Սարչապետ, Տաշիր, Վանաձոր, Ձորամուտ համայնքների հիմնական կամ ավագ դպրոցների,  Վանաձոր համայնքի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի տնօրեններ, Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տնօրեն և մասնագետ, սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ, Մեծ Այրում, Շամլուղ համայնքների ղեկավարներ, ԲԷՑ «Հյուսիսային» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի Փամբակի անտառպետության անտառապետ և անտառապահ և այլն։

Առավել շոշափելի արդյունքներ են արձանագրվել մեղադրական եզրակացությամբ գործերի ավարտման և դատարան ուղարկման, մեղադրական դատավճիռների կայացման առումով: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի 11 քրեական գործ՝ 35 անձի վերաբերյալ։ Ընդ որում՝ նույն ընթացքում դատարանում քննվել և ավարտվել է նշված բնույթի 11 գործ՝ 35 անձի վերաբերյալ, ինչը եռակի անգամ ավելի է 2018թ նույն ժամանակահատվածի համեմատ:

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված և քննված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 957․4մլն ՀՀ դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 196 մլն դրամը։ Համեմատության համար նշենք, որ 2018թ. առաջին կիսամյակում հարուցված քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը մոտ 5 անգամ ավելի քիչ է եղել՝ կազմելով 165մլն դրամ, որից այդ ընթացքում վերականգնվել էր 71.5մլն դրամը, այսինքն այս տարվա համեմատ 2.7 անգամ քիչ:

Նշված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման նպատակով Լոռու մարզի դատախազի կողմից համապատասխան գերատեսչություններին և իրավասու պաշտոնատար անձանց, մասնավորապես  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ՀՀ Լոռու մարզպետին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենին, Վանաձոր և Տաշիր համայնքի ղեկավարին, «Հայփոստ» ՓԲԸ տնօրենին ներկայացվել է ընդհանուր առմամբ 13 միջնորդագիր:

Դրանց արդյունքում դադարեցվել են Լոռու մարզպետարանի Ստեփանավանի և Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 5 մասնագետների պաշտոնավարությունը, լուծվել է «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Բացի այդ «նկատողություն» կամ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժեր են կիրառվել «ՀՀ Լոռու մարզի Դեբեդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խոժոռնու անտառպետության անտառապետի, «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի, փոխտնօրենի, տեղամասային բժշկի և կանանաց կոնսուլտացիայի մանկաբարձ-գինեկոլոգի, սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի 4 մասնագետների նկատմամբ:

Բացի վերոնշյալը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վանաձոր և Շնող համայնքներին պատկանող 2 հողամասերի ապօրինի օտարման կոռուպցիոն երկու դեպքով նախաքննությամբ հաստատվել է հանցագործությունների կատարման փաստը, սակայն ոչ արդարացնող հիմքերով կայացվել են մի դեպքում քրեական հետապնդում չիրականացնելու, մյուս դեպքում՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթները կարճելու որոշումներ՝ մարզի դատախազը հանդես է եկել համայնքների իրավունքները վերականգնելու նախաձեռնություններով: Մասնավորապես՝ մի դեպքով Վանաձոր համայնքի ղեկավարին միջնորդագիր է հասցեագրվել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ համապատասխան հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջով ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու նպատակով: Իսկ մյուս դեպքում մարզի դատախազության անմիջական նախաձեռնությամբ Շնող համայնքի ղեկավարը համայնքապատկան հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումները, առուվաճառքի պայամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով արդեն իսկ դիմել է  ՀՀ վարչական դատարան»,- ասված է հաղորդագրությունում: