Քննարկվել են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ ունենալուն վերաբերող օրենսդրական կարգավորումները

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 9-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որը վարել է հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը:

«Կառավարության հեղինակած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ հաշվի առնելով ՀՀ պետական համակարգի եւ օրենսդրական կարգավորման առանձնահատկությունները, ինչպես նաեւ ընթացող բարեփոխումների եւ օպտիմալացումների տրամաբանությունը՝ լավագույն լուծումը Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի առանձին պաշտոն նախատեսելը եւ ՀՀ վարչապետի աշխատակազմում ներկայացուցչի գրասենյակ ստեղծելն է: Փաթեթով կարգավորվելու են գրասենյակի եւ ներկայացուցչի կարգավիճակները, վերջինիս նշանակման ու փոխարինման կարգը, գործունեության ուղղություններն ու լիազորությունները: Արտակ Ասատրյանի համոզմամբ` կբարձրանա Եվրոպական դատարան ներկայացվող ՀՀ դիրքորոշումների փաստարկման որակը, ՀՀ շահերի պաշտպանության մակարդակը, առավել արդյունավետ կիրականացվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային իրավական չափանիշների ներդրումը ներպետական օրենսդրության մեջ, ինչն իր հերթին կնպաստի երկրում ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդմանը:

Պատգամավորների հարցերը վերաբերել են գրասենյակի գործունեությանը, ներկայացուցչի լիազորություններին եւ առաջարկվող տարիքային ցենզի սահմանմանը:

Քննարկված օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի երկրորդ ընթերցմամբ ներկայացրած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ու «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթն ստացել է դրական եզրակացություն եւ կքննարկվի հուլիսի 9-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ընթացքում:

«Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը: Առաջարկվող փոփոխություններով կկարգավորվեն կատարողական թերթ տալու կարգի, ժամկետների, դիմումի քննության արդյունքում կայացվող որոշումների, ինչպես նաեւ դրանց բողոքարկման հետ կապված հարցերը: Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը կարեւորել է առաջարկվող փոփոխությունները:

Օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն»,- ասված է հաղորդագրությունում: