Թալանվում են Արևմտյան Հայաստանի Խարբերդի 600-ամյա հայկական պատմական կառույցները. դրանք վերջնականապես անհետանալու վտանգի տակ են

Լուրեր

17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
17.11.2026 | 19:52
Ազգային հերոսը՝ կոռուպցիայի համար դատապարտված․ ինչու Փիլոյանը չի զրկվել կոչումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:40
Կրպակները քանդեցին, բարեկարգումը հետաձգվեց․ Շինարարների փողոցի պատկերը՝ 1 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:30
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3,1 միլիոնը․ հիմնական աճը՝ Երևանում և հարակից մարզերում
17.11.2026 | 19:16
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը
17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խարբերդի (ներկայիս թուրքական պաշտոնական անվանումը՝ Էլազըղ) Ալաջաքայա գավառին ենթակա Բաղին շրջանում գտնվող հայկական պատմական շինությունները ենթարկվում են գանձագողերի ավերածություններին: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Աղբյուրի համաձայն՝ Ալաջաքայա գավառից 21 կմ հեռավորության վրա գտնվող մոտ 600-ամյա պատմական բնակավայրը լիովին վերանալու վտանգի տակ է: Այդ շրջանում, որտեղ ենթադրաբար գտնվել են 2 հայկական և 1 մահմեդական թաղամասեր, բացի բնակատեղիներից, կան նաև եկեղեցի, ջրաղաց և գերեզմաններ:

Ժայռոտ և ընդարձակ տարածքում կառուցված այդ պատմական բնակավայրում գտնվող կառույցները բավականին ուշագրավ են և կարողացել են պահպանել իրենց պատմական առանձնահատկությունները և հասնել մեր օրեր:

Թուրքական աղբյուրում նաև նշվում է, թե մինչ օրս որևէ գիտական ուսումնասիրություն չի կատարվել այս տեղանքում: Դարեր շարունակ բազմաթիվ բնական աղետների դիմակայած սույն պատմական կառույցները վերջին շրջանում սկսել են ավերվել գանձ որոնողների կողմից, ովքեր չեն բավարարվում պատմությունը ոչնչացնելով, այլ նաև 600-ամյա հայկական գերեզմանները բացելով՝ փորձում են գտնել ոսկու նման արժեքավոր մետաղներ:

Աղբյուրը նաև հայտնում է, որ բացված գերեզմանները չեն փակվում և այդպես էլ բաց են մնում, և որ շրջակա գյուղերի բնակիչները խնդրում են այդ պատմական շինությունները հնարավորինս արագ պահպանման տակ առնել ու դրանք վերականգնելով՝ փոխանցել հետագա սերունդներին:

Թարգմանեց Մելինե Անումյանը