ԲԴԽ-ն կոչ է անում բոլորին զերծ մնալ դատավորների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններից

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հաշվի առնելով այն, որ սոցիալական ցանցերում և որոշ մամուլի միջոցներում տեղ են գտնում դատավորների վերաբերյալ հնչեցվող վիրավորական արտահայտությունները, որոնք որոշ դեպքերում վեր են ածվում հայհոյանքների,

Նկատի ունենալով, որ դատական համակարգի նկատմամբ անվստահության ու բացասական վերաբերմունքի առկա դրսևորումները ունեն  օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքեր,

Կարևորելով սուր քննադատության և ազատ կարծիք արտահայտելու հնարավորությունը ժողովրդավարական հասարակությունում,

Միաժամանակ ընդգծելով, որ վիրավորական արտահայտությունները չեն նպաստում դատական համակարգի գործունեության բարելավմանն ուղված հանրային քննարկումների արդյունավետությանը,

Բարձրագույն դատական խորհուրդը՝

Կոչ է անում բոլորին զերծ մնալ դատավորների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններից և նման արտահայտությունները տարածելուց,

Հորդորում է իրավապահ մարմիններին շարունակել ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները՝ վիրավորական արտահայտությունների հեղինակներին բացահայտելու և օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու համար։

Բարձրագույն դատական խորհուրդն իր իրավասությունների սահմաններում շարունակելու է հետամուտ լինել խնդրին՝ բացառելու համար դատավորների հասցեին հնչող ցանկացած վիրավորական արտահայտություն, միաժամանակ շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար դատական համակարգի վերափոխումը և առողջացումը, ինչը կնպաստի դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության և հարգանքի ձևավորմանը և դրա ներկայացուցիչների վերաբերյալ վիրավորական արտահայտություններով կարծիք հայտնելու մերժմանը»: