Առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ պետք է ունենա, 25 տարեկանը չի կարող ՄԻԵԴ-ում ՀՀ-ն պատշաճ ներկայացնել. Գևորգ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ԱԺ-ում հուլիսի 9-ին հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրինագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց՝ իրավագիտության ֆակուլտետն ավարտած միջին առաջադիմությամբ ցանկացած ուսանող բավարարում է ՄԻԵԴ ներկայացուցչի համար սահմանված պահանջներին:

«Բա աշխատանքային ստա՞ժը: Հարգելի փոխնախարար, Դուք ասում եք, որ ենթադրվում է՝ վարչապետն այդպիսի նշանակման չի գնա: Վերանանք, թե հիմա ով է վարչապետը: Հիմա կարող է այս վարչապետը նման նշանակման չգնա, մի ուրիշ վարչապետ գնա: Այն ժամանակ, երբ դեսպանների վերաբերյալ չափանիշները օրենսդրորեն ամրագրված չէին, դեսպաններ էին նշանակվում մարդիկ, որոնք դիվանագիտական աշխատանքի հետ այնքան ընդհանրություն ունեին, որքան ես՝ տիեզերագնացության կամ քվանտային մեխանիկայի»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Նա առաջարկեց հույսը չդնել վարչապետի կամ ապագա վարչապետի բարի կամքի վրա, այլ օրենսդրորեն պահանջներ սահմանել. «Ասենք՝ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենա, տարիքը գոնե 30 տարեկան լինի: Եկեք համաձայնենք, որ 25 տարեկանը որքան էլ լավ սովորած լինի, բարձր տեսական գիտելիքներ հավաքած լինի, այնուամենայնիվ, աշխատանքային փորձի բացակայության հանգամանքը ուղղակի նրան չեն կարող թույլ տալ ՀՀ-ն պատշաճ ներկայացնել Եվրոպական դատարանում»:

Մանրամասները՝ տեսանյութում: