Մանվել Գրիգորյանի պաշտպանները 10 միլիոն դրամ գրավի միջնորդություն ներկայացրին

Լուրեր

02.09.2026 | 18:00
Գագիկ Խաչատրյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ-ին՝ հրատապ միջոց կիրառելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 17:49
Ադրբեջանական SOCAR-ը մտնում է ԱՄՆ գազային շուկա․ Comstock-ը գործարքի հաշվին կկրճատի պարտքը
02.09.2026 | 17:37
Թումանյանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկում է սեպտեմբերի 2-ին․ ԿԸՀ
02.09.2026 | 17:26
Նաիր Թիկնիզյանի գործակալ. «Հենց եղավ «Օլիմպիակոսի» տարբերակը, ընտրությունը կանգ առավ այս մեծ ակումբի վրա»
02.09.2026 | 17:24
Ինչո՞ւ է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել ՄՌՏ հետազոտությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 17:18
Կիևում փոխհրաձգություն է տեղի ունեցել Ուկրաինայի երկու ուժային կառույցների ներկայացուցիչների միջև
02.09.2026 | 17:08
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին
02.09.2026 | 16:51
«Ուժեղ Հայաստան»-ի երեք աջակից մեղադրվում է Ալավերդու կայարանում մեքենավարին հարվածելու և խուլիգանություն կատարելու համար
02.09.2026 | 16:43
Սյունիքում քննարկվել է TRIPP-ի իրականացումն ու դրա հնարավոր տնտեսական ազդեցությունը
02.09.2026 | 16:42
«Կիլիկիան» խոշոր պարտությամբ է մեկնարկել UEFA Regions’ Cup-ում
02.09.2026 | 16:35
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 17 ցիստեռն վագոն
02.09.2026 | 16:29
Հայաստանի վերաբերյալ այսօրվա որոշումը հստակ ուղերձ է՝ տնտեսական հարկադրանքին բախվելիս ԵՄ-ն կարձագանքի․ Հելեն ՄաքԷնթի
02.09.2026 | 16:26
Գագիկ Խաչատրյանը հաշմանդամության կարգ ունի, 24 ժամից ավելի է՝ չի սնվել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 16:16
Դավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
02.09.2026 | 16:07
Գագիկ Խաչատրյանի փաստաբանների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է, ըստ հիվանդանոցից ստացած գրության` նա այսօրվա նիստին չի մասնակցել ելնելով առողջական վիճակից:

Դատարանը թույլատրեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանին ներկայացնել միջնորդություն Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ: Պաշտպանը պնդեց` Գիրգորյանի առողջական վիճակում գրանցվել է վատթարացում և կալանքի հետ համատեղելի չէ վիճակը. «Կամ անձը պետք է տեղափոխվի արտասահման բուժման, կամ կալանքը փոխվի և տնային պայմաններում փորձեն անել հնարավորը: Քննարկեք մեր միջնորդությունը և անհապաղ ազատ արձակեք Մանվել Գրիգորյանին: Կարող եք որպես խափանման միջոց կիրառել տասը միլիոն դրամ գրավը»:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդմիջում հայտարարեց, որպեսզի մեղադրող կողմը ծանոթանա միջնորդությանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։ Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, որն այսօր նույնպես ներկա է դատական նիստին, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար։

Լիլիթ Շաբոյան