Ինչպե՞ս է լուծվելու աղբահանության հարցը․ քաղաքապետարանի մուտքի մոտ նետված աղբից մինչև քրեական գործի հարուցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ու այցելուներն այսօր դժվարություն ունեին քաղաքապետարան մուտք գործելիս. պատճառը մուտքի մոտ լցված աղբակույտն էր։

Երևանի աղբահանությունից դժգոհ մի քանի քաղաքացիներ, ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի ուղեկցությամբ աղբը բերել ու նետել էին քաղաքապետարանի մուտքի առաջ՝ ի նշան բողոքի։ Ոստիկանության աշխատակիցը քաղաքացիներին հորդորում էր հավաքել թափված աղբը, մինչդեռ ակցիայի մասնակիցները հրաժարվում էին։ Ի վերջո, ոստիկանները որոշեցին քաղաքացիներին բերման ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

Factor.am-ը Ոստիկանությունից տեղեկացավ, որ բերման ենթարկվածները 8-ն են, նրանք այս պահին ազատ են արձակվել։ Բացի այդ, տեղեկանցանք, որ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով՝ այս գործով ութ քաղաքացիները կասկածյալի կարգավիճակ ունեն։ Չնայած դրան, ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ վաղը կրկնելու են ակցիան։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, անդրադառնալով ակցիային, ասաց, որ կարծում է հասցեատերը, ոչ թե քաղաքապետարանն էր, այլ «Սանիթեք» ընկերությունը։ Կարապետյանի խոսքով՝ քաղաքապետարանը փորձում է հարցը լուծել բյուջեի միջոցներով։ Այս տարի աղբահանության նոր մեքենաներ և նոր աղբամաններ են ձեռք բերվելու։

Ի դեպ, անդրադառնալով «Սանիթեքի» աշխատանքին, քաղաքապետի խոսնակը վստահեցրեց, որ բյուջեից «Սանիթեքը» իր չկատարած աշխատանքի համար չի վճարվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան