Ո՞րն է եղել «Վեդի Ալկոյի» սեփականատիրոջ ու նրա որդիների մասնակցությամբ ծեծկռտուքի պատճառը. մանրամասնում է Մանվել Ղազարյանը

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր, «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանը չի հերքում, որ հունիսի 7-ին միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին գործարարն ասաց Factor.am-ի հետ զրույցում:

Երևանում հուլիսի 7-ին, հիշեցնենք, ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցելու կասկածանքով բերման են ենթարկվել Մանվել Ղազարյանն ու նրա որդիները՝ Դավիթ և Գառնիկ Ղազարյանները: Ծեծկռտուքի հետևանքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկն ունեցել է քթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, իսկ մյուսը՝ աջ մասի պարանոցային վնասվածք։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ ծեծկռտուքին մասնակցած քաղաքացիները բերման են ենթարկվել Պուշկինի 21/3 հասցեից՝ ժամը 01:25-ի սահմաններում:

Factor.am-ի հետ զրույցում Մանվել Ղազարյանը չհերքեց, որ միջադեպ է եղել: «Ես ուղղակի վերջում հայտնվել եմ, ձայնի վրա եկել եմ, որ բաժանեմ իրարից: Ես կռվին մասնակից չեմ եղել, բայց ճիշտ է, որ ինձ էլ են բաժին հրավիրել»,- ասաց նա։

Հարցին՝ իր որդիները ինչո՞ւ են ծեծի ենթարկել քաղաքացիներին, ո՞րն է եղել կռվի պատճառը, Ղազարյանը պատասխանեց. «Կռվին նրանք մասնակցել են։ Ոնց բնութագրեմ, եթե մեկը մտնի իր տան բակ ու տեսնի, որ այնտեղ մեկ այլ մարդ իր կարիքներն է հոգում, ինչ եք կարծում՝ ի՞նչ կանի։ Դրանից էլ էդ վեճն ու կռիվը եղել է։ Այլ մանրամասներ հետո պարզ կլինեն, կիմանաք»:

Նշենք, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լիլիթ Շաբոյան