Բակո Սահակյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին:
«Քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք»,- ասված է հաղորդագրությունում: