Մարիինյան թատրոնի աշխատակցուհու սպանության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացուն մահացած են գտել

Լուրեր

08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Բոլորը

Մարիինյան թատրոնի 93-ամյա աշխատակցուհի Նինա Մացինայի սպանության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի Սենիկ Նարոյանին, որին Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի դատավորները մեղավոր էին ճանաչել, մահացած են գտել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի իրավապահ մարմիններին։

Նարոյանին մահացած են գտել Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի՝ պահակախմբի սենյակում։

Դատավճռի հրապարակումից հետո Նարոյանին և գործով ևս երկու ամբաստանյալի՝ Գալինա Հուսեյնովային և Ռազմիկ Հակոբյանին, որոնց նույնպես դատարանը մեղավոր է ճանաչել, տեղափոխել են պահակախմբի սենյակ, որտեղ նրանք սպասել են մեկուսարան տեղափոխվելուն։

Նախնական տեղեկություններով՝ Հուսեյնովային և Հակոբյանին մեկուսարան են տեղափոխել, իսկ Նարոյանը դեռ սպասել է սենյակում: Կեսգիշերին Նարոյանի պաշտպանը նրան մահացած է գտել:

Նշենք, որ Մարիինյան թատրոնի ամենատարեց աշխատակցուհու դին  հայտնաբերվել էր 2017 թվականի նոյեմբերի 21-ին, Վարշավյան փողոցի տներից մեկում: Իրավապահներն օպերատիվորեն ձերբակալել էին ՀՀ երկու քաղաքացու՝ Ռազմիկ Հակոբյանին և Սենիկ Նարոյանին, ինչպես նաև բարեգործական հասարակական կազմակերպություններից մեկի աշխատակցուհի Գալինա Հուսեյնովային, որը սպանվածի խնամողն էր:

Գործին առնչվող նյութերից հայտնի է դարձել, որ Հուսեյնովանն խնամել է Նինա Մացինային և տեղյակ եղել նրա մոտ առկա կանխիկ գումարի ու արժեքավոր իրերի մասին:

Ըստ նախաքննական վարկածի՝ Հուսեյնովան խաբեությամբ Նինա Մացինայի տուն է սողոսկել, որից հետո Նարոյանին է ներս թողել, իսկ Հակոբյանը շրջակայքն է հսկել։ Նրանք կնոջը ծեծի են ենթարկել, գողացել բանկային քարտը, շրջանակի մեջ դրված ինքնագրով լուսանկարը, ինչպես նաև 130 հազար ռուբլու չափով գումար, ինչից հետո խեղդել են կնոջը:

Նելլի Մելքոնյան