2019 թ. Լոռուիում ապօրինի անտառահատումների համար քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ. պատճառվել է 107 մլն դրամի վնաս

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

ՀՀ Լոռու մարզի դատախազությունից տեղեկացնում են, որ ամփոփվել է 2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում  մարզի տարածքում արձանագրված շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վիճակը:

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ապօրինի ծառահատման, փայտանյութի ապօրինի մթերման, անտառներ ոչնչացնելու, ինչպես նաև անտառտնտեսության իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու  119 դեպք, որոնցից 49-ով հարուցվել են քրեական գործեր: Դրանց ճնշող մեծամասնությունը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ապօրինի ծառահատումների) տարբեր մասերի հատկանիշներով, իսկ երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունների չարաշահելը) 1-ին մասի հատկանիշներով:

Ընդ որում, քրեական գործի հարուցումը մերժված նյութերից 54 դեպքերով ծառահատումները եղել են ապօրինի: Դրանցով պետությանը պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 5.6մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 429.300 ՀՀ դրամը: Բուսական աշխարհին պատճառված վնասի վերոհիշյալ չհատուցված գումարները բռնագանձելու պահանջով Լոռու մարզի դատախազության կողմից առաջարկվել է հայց հարուցելու իրավասությամբ օժտված պետական մարմնին՝ ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ:

Ապօրինի ծառահատումների փաստով հարուցված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է ավելի քան 102 մլն  ՀՀ դրամ, որից վերականգնվել է մոտ 600 հազար ՀՀ դրամը: Ընդ որում, բացահայտված բոլոր քրեական գործերով, որոնցով չի հատուցվել պետությանը պատճառված վնասը, նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշումներ են կայացվել պատճառված վնասի չափով անձանց գույքին ինչպես շարժական, այնպես էլ անշարժ կալանք դնելու մասին:

Հիշյալ քրեական գործերով քրեական հետապնդում հարուցվել է 12 անձանց նկատմամբ, այդ թվում՝ 1 անտառապետի:

Հաշվետու ժամանակահատվածում 4 քրեական գործ 4 անձանց վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել  է դատարան, որոնցից երկուսի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ: Նշված ժամանակահատվածում դատարան է ուղարկվել նաև նախորդ տարվանից փոխանցված 3 քրեական գործ՝ 3 անձանց վերաբերյալ:

Մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունները վկայել են, որ մի շարք դեպքերում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող որոշ անտառտնտեսություններում արձանագրվել է տևական ժամանակ մեծ քանակությամբ ծառահատումներ կատարելու և դրանք անտառտնտեսության տարածքից դուրս բերելու փաստեր, որոնք դուրս են մնացել անտառտնեսության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների տեսադաշտից: Ավելին՝ պարզվել է նաև, որ      ապօրինի ծառահատման դեպքերին անմիջականորեն մասնակցություն են ունեցել նաև նշված անտառտնտեսության որոշ պաշտոնատար անձինք, ովքեր ի պաշտոնե պարտավոր են պայքարելու անտառախախտումների դեմ: Ընդ որում, առանձին դեպքերում գրանցվել է նաև ապօրինի հատված ծառերի կոճղամասերը անտառտնտեսության որոշ պաշտոնատար անձանց կողմից քողարկելու դեպքեր:

Իրավասու պաշտոնատար անձանց կողմից անտառահատումների դեմ արդյունավետ պայքար մղելու, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող այս կամ այն անտառտնտեսությունում տեղ գտած բացթողումները վերացնելու ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու և իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած պաշտոնատար անձանց նկատմամբ կարգապահական ներգործություն միջոցներ կիրառելու նպատակով Լոռու մարզի դատախազի կողմից համապատասխան միջնորդագիր է հասցեագրվել  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենին»,- ասված է հաղորդագրությունում: