20-ամյա երիտասարդի դանակահարության գործով մեղադրանք է առաջադրվել տուժողի հորեղբոր որդուն

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է 20-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ազգականին:

«Դեպքը տեղի է ունեցել 2019թ. մայիսի 9-ին՝ Սպիտակ քաղաքում:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Մասնավորապես՝ Լոռու մարզի բնակիչը՝ ծնված 1987 թվականին, 2019 թվականի մայիսի 9-ի հորեղբոր որդու և վերջինիս փեսայի հետ գնացել է Սպիտակ քաղաքում գտնվող բենզալցակայան, որտեղ, վերջինիս խնդրանքով, 31-ամյա տղամարդու վարած ավտոմեքենան լիցքավորվել է բենզինով՝ գումարը հաջորդ օրը տալու պայմանով:

Հաջորդ օրը՝ 2019 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, ազգականները հանդիպել են և ժամեր առաջ լիցքավորած բենզինի գումարը ժամանակին վճարելու և չուշացնելու պարտավորության շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում քաշքշել և հայհոյել են միմյանց:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հասցված վիրավորանքից վրեժխնդիր լինելու շարժառիթով՝ 31-ամյա տղամարդն իր ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրած դանակով երեք անգամ հարվածել է հորեղբոր՝ 20-ամյա որդուն՝ դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս՝ կրծքավանդակի խոռոչ թափանցող, ձախ թոքի վնասումով ու ձախակողմյան հեմոպնևմոթորաքսով ուղեկցվող, կրծքավանդակի հետին պատի ձախ կեսի ծակած-կտրած վերքի և կրծքավանդակի հետին պատի երկու ծակած-կտրած չթափանցող վերքերի տեսքով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1987թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: