Դատարանը Թրամփին արգելել է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Վերաքննիչ դատարանը մերժել է հայցը, որով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խնդրում էր չեղարկել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար Պաշտպանության նախարարությունից միջոցների ներգրավումն արգելափակելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի դատարանը որոշել է, որ «այդ միջոցների օգտագործումը խախտում է սահմանադրական պահանջն այն մասին, որ գործադիր իշխանությունը չի կարող առանց Կոնգրեսի հատկացման միջոցներ ծախսել»:

Դատավորները նաև հայտարարել են, որ «մեծ է հավանականությունը», որ սահմանային պատի համար ռազմական միջոցների օգտագործումը վիճարկող խմբերը, ինչպիսիք են Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը (ACLU) և Սիերրա ակումբը, հաջողության կհասնեն:

Դատարանի այս որոշումը ևս մեկ հարված էր Թրամփի համար, որն այս տարեսկզբին համապետական արտակարգ դրություն էր հայտարարել՝ երկրի հարավային սահմանին պատ կառուցելու համար Պենտագոնի միջոցներն օգտագործելուն հասնելու նպատակով: Օրենսդիրները հրաժարվել էին պատի կառուցման համար նախագահի վարչակազմի պահանջած 5.7 մլրդ դոլարը ներառել «Պետական ծախսերի մասին» օրինագծում, ինչը հանգեցրել էր կառավարության գործունեության մասնակի կասեցման: Այն ռեկորդային տևողություն ունեցավ՝ 35 օր:

Նշվում է, որ նախագահի վարչակազմը, ամենայն հավանականությամբ, կփորձի վիճարկել դատարանի որոշումը: Դատական գործընթացի ժամանակ, սակայն, սահմանային պատի կառուցումն անհնար կլինի: