Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ․ Արամ Օրբելյան

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը պնդում է ՝ իր պաշտպանյալը պետք է լինի ազատության մեջ, և դա  բխում է քրեական գործի նյութերի բովանդակությունից։

Այս մասին Արամ Օրբելյանն ասաց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ, իսկ գործը քննվի, քանի դեռ ռեալ հանգամանքներով չի հաստատվել, որ կա հնարավորություն նրա կողմից գործի քննության վրա իր ազդեցությունն ունենալու։ Եթե վերջին կալանքի հիմքն այն էր, որ բոլոր վկաների մասին արդեն Քոչարյանը տեղեկություն ունի և կարող է ազդեցություն ունենալ նրանց վրա, ապա մենք տեսանք, որ դրանից հետո նա 20 օր ազատության մեջ է եղել, և չի արձանագրվել դեպք, որ փորձ կատարվի միջամտելու գործընթացներին»,– նշեց պաշտպանը։

Խոսելով  գործը քննելու ընթացքի մասին՝ Արամ Օրբելյանը հիշեցրեց, որ դատարանում հնարավորություն չի տրվել պաշտպանական կողմին ընդհանրապես ելույթ ունենալ, իսկ դա վերահաստատում է ԵԽԽՎ բանաձևով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսած քաղաքական հետապնդման արգելքի դեպքը:

«Տեսնում ենք, որ ակնհայտորեն ոչ արդար դատավարական գործընթաց է գնում, ինչը վերահաստատում է Քոչարյանի՝ քաղաքական բանտարկյալ լինելու մեր մտավախությունները, պնդումները: Այստեղ մենք տեսնում ենք լրիվ արտառոց դեպք, երբ կողմին հնարավորություն չի տրվել ելույթ ունենալ»,- ընդգծեց Օրբելյանը։