Գործ ունենք դատական գործի ձգձգման հետ՝ արդեն դատարանների կողմից․ Քոչարյանի պաշտպան

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի գործով հունիսի 25-ին հրապարակված դատական ակտով Վերաքննիչ քրեական դատարանն արձագանքել է, որ Քոչարյանի գործի կասեցման որոշումը վերացվում է, և գործը պետք է սկսվի Առաջին ատյանի դատարանում՝ ընդհատման պահից, սակայն մինչ այս պահը Վերաքննիչ դատարանն իր այդ որոշումից հետո գործի նյութերը չի վերադարձնում Առաջին ատյանի դատարան, և, փաստորեն, մենք այս պահին գործ ունենք դատական գործի ձգձգման հետ՝ արդեն դատարանների կողմից։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։

Պաշտպանն անդրադարձավ  նաև Գլխավոր դատախազության այն դիտարկմանը, որ գործի քննությունը չպետք է անհարկի ձգձգվի, ուստի հարցի վերաբերյալ հրավիրեց նաև Դատախազության ուշադրությունը։

Անդրադառնալով  Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի կայացրած ակտին՝ Խուդոյանը նշեց, որ «Առաջին ատյանի դատարանը փաստորեն մեկօրյա ժամկետում պետք է գործի ճակատագրի վերաբերյալ որոշում կայացնի»։

«Կա՛մ կասեցնի, կա՛մ կարճի, կա՛մ այլ որոշում կայացնի և դա պետք է անի մեկօրյա ժամկետում։ Փաստորեն դատարանին հնարավորություն չի տրվում գործի նյութերին ծանոթանալու, իսկ օբյեկտիվորեն մեկ օրում դատարանն  ինչպե՞ս կարող է ծանոթանալ այդ հատորներին։ Տպավորություն է, որ Առաջին ատյանի դատարանը կանգնել է պատային վիճակի առաջ»,- ասաց  Խուդոյանը։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու որոշումը։ Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 25–ին որոշել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրգործը վերաբացել ու նրան կրկին կալանավորել։