Հարկադիր բուժման մասին հոգեբուժարանի միջնորդության քննարկումը դատարանում ձգձգվում է շուրջ 11 ամիս. առանց դատական ակտի մարդն ապօրինի պահվում է անազատության մեջ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի կարգավիճակով 2019 թվականի հունիսի 7-ի հոգեբուժական կազմակերպություն չհայտարարված այցի  ընթացքում հայտնաբերվել է մարդուն ապօրինի պահելու դեպք:

«Մասնավորապես, հոգեբուժական կազմակերպության վարչակազմը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ կազմակերպությունը այդտեղ ամբուլատոր բուժվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի բժշկական բնույթի հարկադրական միջոցը հիվանդանոցայինով փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան դեռ 2018 թվականի օգոստոս ամսին։ Սակայն միջնորդության քննարկումը դատական նիստերի հետաձգումների պատճառով անընդհատ ձգձգվում է:

Տեղի է ունեցել առանձնազրույց հոգեբուժական կազմակերպությունում հիվանդանոցային պայմաններում պահվող անձի հետ: Նրա տեղեկացմամբ՝ հոգեբուժական կազմակերպությունում բուժում ստանալու կամ այնտեղից դուրս գրվելու հարցը պետք է լուծվի դատարանի որոշումից հետո, որին սպասում է արդեն 11 ամիս:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ դատարանի վճռով նա ճանաչված է անգործունակ, նրա նկատմամբ սահմանված է խնամակալություն, իսկ խնամակալ է նախկին ամուսինը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողը նշել է, որ նախկին ամուսնու հետ ունի լարված հարաբերություններ, մի շարք տարաձայնություններ և շահերի բախում՝ կապված երեխաների տեսակցության հարցի հետ:

Ըստ պացիենտի՝ դատական նիստերի հետաձգման պատճառ է իր խնամակալի՝ դրանց պարբերաբար չներկայանալը: Դատական նիստերի բազմաթիվ հետաձգումների վերաբերյալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի բժշկական փաստաթղթերում առկա են եղել հոգեբուժական կազմակերպությանը դատարանի հասցեագրած գրությունները:

Նշվածի հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման վարույթ, որի շրջանակներում Պաշտպանը գրություններ է հասցեագրել Բարձրագույն դատական խորհրդին և Երևանի քաղաքապետարան:

Պաշտպանը հարկ է համարում հատուկ նշել, որ հարկադիր բուժման վերաբերյալ դատական գործերի քննության ձգձգման նման անընդունելի պրակտիկան ունի համակարգային բնույթ և առաջացնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների կոպիտ խախտումներ:

 

Այս հայտարարությունը կամ Պաշտպանի աշխատակազմի վարույթը կոնկրետ գործով դատավորի լիազորությունների իրականացմանը միջամտելու նպատակ չի հետապնդում: Պաշտպանի գնահատականները հիմնված են բացառապես հոգեբուժական կազմակերպություն իրականացրած այցի, փաստաթղթերի առերևույթ ուսումնասիրության, ինչպես նաև առանձնազրույցների վրա:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ հարկադիր և ոչ հոժարակամ բուժման օրենսդրական և գործնական խնդիրները շարունակում են ունենալ համակարգային բնույթ՝ հանգեցնելով մարդու իրավունքների կոպիտ խախտումների։ Դրանք Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ուշադրության կենտրոնում են և շարունակվելու են ձեռնարկվել բոլոր հնարավոր միջոցները դրանց լուծմանը նպաստելու ուղղությամբ»,-ասված է ՀՀ ՄԻՊ-ի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։