«Պարզ լիճ» հանգստյան գոտու տարածքում հանգստացող 4 երիտասարդ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը. կան բերման ենթարկվածներ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 30-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտու տարածքում դանակահարություն է եղել:

Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ոստիկանները պարզել են, որ ժամը 17.30-ի սահմաններում «Պարզ լիճ» հանգստյան գոտու տարածքում հանգստացող 4 երիտասարդ ցանկացել են լճում լողալ, սակայն նրանց զգուշացրել են, որ լճում լողալն արգելված է:

Նրանք չեն ենթարկվել, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ: Արդյունքում 28 և 29-ամյա երիտասարդները դանակով հարվածել են վեճին միջամտած 53-ամյա տղամարդուն՝ պատճառելով վնասվածքներ: Նա «կտրած-ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Խուլիգանության կասկածանքով 4 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին, ապա ներկայացվել Դիլիջանի քննչական բաժին:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։