Պահանջում ենք օրինագծերի փաթեթից հանել ԶԼՄ-ների հաշվառում նախատեսող դրույթները. լրագրողական 10 կազմակերպության հայտարարությունը

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լրագրողական 10 կազմակերպություն միասնական հայտարարություն է տարածել, որով ՀՀ կառավարությունից պահանջում է «Զանգվածային լրատվության մասին» և ՀՀ երկու այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթից հանել ԶԼՄ-ների հաշվառում նախատեսող դրույթները և դա չփոխկապակցել լրագրողներին Պետռեգիստրից անվճար տեղեկություններ տրամադրելու հետ:

«2019թ. հունիսի 28-ին ՀՀ կառավարության e-draft.am կայքում  քննարկման է դրվել «Զանգվածային լրատվության մասին» և ՀՀ երկու այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, որով նախատեսվում է ներմուծել ԶԼՄ-ների հաշվառման ընթացակարգ։ Այս նախաձեռնությունը հետադիմական մոտեցումներ ունի և հակասում է լրատվական դաշտը կարգավորող օրենքների բարեփոխման հայեցակարգային սկզբունքներին:

 

Դեռևս 2000-ականների սկզբին լրագրողական հանրությունից մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի իրավահարաբերությունների պրակտիկայից դուրս բերվի լրատվամիջոցների գրանցման ինստիտուտը, քանզի այն սահմանափակում էր ազատ արտահայտվելու իրավունքը և իշխանության ձեռքում ծառայում էր որպես ԶԼՄ-ների նկատմամբ խտրականություն դրսևորելու գործիք: Անցած տարիներն ապացուցել են 2003թ. ընդունված օրենքի առաջադեմ լինելը, ինչպես նաև այն, որ ոլորտի զարգացման համար լրատվամիջոցների գրանցման կամ հաշվառման անհրաժեշտություն չկա։ Ավելին՝ գրանցման ինստիտուտից հրաժարվելը հայաստանյան ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենսդրության ուժեղ կողմերից մեկն են համարում նաև միջազգային կառույցները, և հաշվառման ընթացակարգի կիրառումը անկասկած կգնահատվի որպես հետընթաց։

 

Առաջարկվող օրինագծերի փաթեթն անընդունելի է նաև այն պատճառով, որ մասնագիտական շրջանակներում քննարկումներ են ընթանում ԶԼՄ հասկացությունը ժամանակակից իրողություններին համապատասխանեցնելու, դրանից բխող իրավահարաբերությունները հստակեցնելու և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու նպատակով: Այս գործընթացի համատեքստից ոլորտի կարգավորման շատ մասնավոր մի խնդրի առանձնացումը խիստ անարդյունավետ և խոչընդոտներ առաջացնող քայլ է:

 

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում նախագծերը հեղինակած Արդարադատության նախարարության հավաստիացումներն առ այն, որ հաշվառման նպատակը Պետռեգիստրի տվյալների բազան ԶԼՄ-ների համար անվճար դարձնելն է, իսկ e-draft.am-ում օրինագծերի տեղադրումը՝ դրանց հանրային լայն քննարկումների առաջին քայլը։ Այդուհանդերձ, ստիպված ենք հիշեցնել, որ հասարակության, այդ թվում՝ անկախ փորձագետների մասնակցությունը կարևոր որոշումներ կայացնելու գործընթացին ենթադրում է նրանց ներգրավումը շատ ավելի վաղ՝ գաղափարների ու կարծիքների քննարկման և նախագծերի մշակման փուլերից։

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

 

  • հիշյալ օրինագծերի փաթեթից հանել ԶԼՄ-ների հաշվառում նախատեսող դրույթները և դա չփոխկապակցել լրագրողներին Պետռեգիստրից անվճար տեղեկություններ տրամադրելու հետ,
  • լրատվամիջոցների գործունեությանը և տեղեկատվության ոլորտին վերաբերող ցանկացած նոր օրենսդրական նախաձեռնություն կամ գաղափար նախ դարձնել փորձագիտական քննարկման առարկա, այնուհետև՝ լրագրողական հանրության ու քաղաքացիական հասարակության հետ համատեղ աշխատել օրինագծերի վրա»,- ասված է հայտարարությունում:

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Նշենք, որ խնդրի վերբերյալ  հայտարարություն էր տարածել նաև Հայաստանի ժուռնալիստների միությունը: