Ցավում եմ՝ Դուք մեր թեկնածուն չեք. Արման Բաբաջանյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Ի՞նչ  նոր գործիքներով պետք է օժտվի Բարձրագույն դատական խորհուրդը, որպեսզի վեթինգի գործընթացն իրականություն դառնա հնարավորինս անցնցում և այնտեղ կարևոր տեղ ունենա բարեվարքությունը։

Այս մասին այսօր Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հիշեցնելով, որ այսօր դատավորները, ինչ-որ անհայտ պայմանների բերումով, շատ հարուստ են,  և փաստորեն, ԲԴԽ-ին է վիճակված հենց այս հումքի վրա վստահության աստիճանը բարձրացնելու գործը։

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Աննա Մարգարյանը նկատեց, այս պահին հայտարարագրման մեխանիզմների պահանջները միջազգային պահանջներին համապատասխանում են և եթե դատավորների հայտարարագրերի հետ կապված լինեն որոշակի հարցեր, ապա պետք է նախ հասկանալ, թե ԲԴԽ-ն այս հարցում ի՞նչ գործիքներ կարող է կիրառել։

«Մենք այդ  հարցում պետք է գնանք իրավական դաշտ․ եկեք թյուրըմբռնում չունենանք, ցանկացած պարագայում լուծումը պետք է լինի իրավական նորմերի հիման վրա, և սա ինձ մոտ սկզբունքային է։ Այլ լուծում չեմ պատկերացնում»,- ասաց Աննա Մարգարյանը՝ պատասխանելով  պատգամավորի մի քանի հարցի ևս, ինչից հետո Բաբաջանյանն ասաց․ «Ցավով պետք է նշեմ՝ Դուք մեր թեկնածուն չեք, Ձեր թեկնածության վերաբերյալ կան  վերապահություններ»։

Մանրամասները՝ տեսանյութում։