Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը Վանաձորում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Վանաձորում տեղի ունեցած «Հայաստան-Ինժեներական շաբաթվա» ամփոփմանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ Վանաձորի տեխնոլագիական կենտրոն էր եկել նաև աշխարհահռչակ ֆրանսիահայ ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆը:

Ֆուտբոլիստը ցանկություն էր հայտնել ծանոթանալ ինժեներական ոլորտին, այդ ոլորտի լավագույն սկսնակ ընկերությունների կարողություններին: Նախարարը միջոցառման ժամանակ պատմեց, թե ինչու է Յուրի Ջորկաեֆը ցանկացել մասնակցել այս միջոցառմանը.

«Երեկ հայկական նոր բրենդի ծննդյանն ենք մասնակցել, և պարոն Ջորկաեֆը, տեղեկանալով, որ մենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ենք ստեղծել, ինձ ասաց, որ իր շատ ընկերներ ցանկանում են իմանալ՝ ինչպես կարող են օգնել հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտին, ինչպես կարող են ներդրումներ անել։ Ես ասացի, որ բազմաթիվ հարթակներ կան, որտեղ կարելի է մասնակցել, և մենք կարող ենք հետագայում դա քննարկել։ Հիշեցի, որ պետք է մասնակցեմ «Ինժեներական շաբաթի» փակման արարողությանը և ասացի պարոն Ջորկաեֆին, որ միասին կարող ենք գնալ Վանաձոր: Նա մեծ հաճույքով համաձայնեց, և այսօր այստեղ է»,- ասաց նախարարը:

Ջորկաեֆն իր հերթին նշեց, որ իր ծագման մասին միշտ է խոսում և հպարտությամբ: Այսօր էլ մեծ ոգևորությամբ է եկել Վանաձոր. «Բոլոր երկրներում գիտեն, որ ես հայ եմ: Ես հպարտ եմ դրա համար, և միշտ խոսել եմ իմ ծագման մասին: Շատ ուրախ եմ գտնվել Վանաձորում»։

Աշխարհահռչակ ֆուտբոլիստին տեսնելու էին եկել նաև լոռեցի երիտասարդ ֆուտբոլիստները: Նրանց հետ Ջորկաեֆը լուսանկարվեց, ապա գնդակի մի հարված ուղարկեց դարպաս:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթևիկ Ղազարյան