Վահե Գրիգորյանը տառացի մեկնաբանել է Սահմանադրությունը․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դատաիրավական բարեփոխումներն այլընտրանք չունեն: Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը՝ միաժամանակ նկատելով, որ այդ ուղղությամբ որևէ տեսանելի քայլ չկա:

«Դեռևս մեկ տարի առաջ այդ ուղղությամբ պետք է քայլեր իրականացվեին, մենք լսել ենք նորընտիր իշխանություններից, որ իրենք հավատարիմ են լինելու ժողովրդավարության սկզբուքներին և հանրային քննարկումները, հանրային կարծիքն իրենց համար լինելու են կարևոր: Բայց մինչ այժմ չեմ նկատել, որ դատաիրավական բարեփոխումների հետ կապված լինեն հանրային քննարկումներ»,- նշեց Ղուկսայանը։

Դատաիրավական համակարգի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ի ելույթի առնչությամբ Անդրիաս Ղուկասյանն ասաց. «Կոնկրետ քրեական գործի՝ Ռոբերտ Քոչարյանի համատեքստով այդ խնդիրը մեջտեղ բերելը շատ վատ քաղաքական կոնտեքստ է արմատական նշանակություն ունեցող այդ հարցերի համար»:

Նա նաև ընդգծեց, թե ստացվեց այնպես, որ հանրության համար բոլոր կարևոր հարցերն ի հայտ եկան կոնկրետ քրեական գործի հետ կապված ինչ-որ դատական որոշումից հետո:

Այն, որ իշխանությունը մինչ այժմ հանրությանը չի ներկայացրել դատաիրավական համակարգի բարեփոխման հստակ մեխանիզմներ, ըստ Ղուկասյանի, ունի թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ. «Օբյեկտիվ պատճառն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիրն» այդ ներուժը չունի, չի ունեցել դեռևս ընդդիմադիր եղած ժամանակ, որով այսօր կկարողանար լուծել առկա խնդիրները: Սուբյեկտիվ մասն էլ այն է, որ «Իմ քայլը» դաշինքում չկա կոնսենսուս, միասնական պատկերացում ձևավորված չէ»։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, Անդրիաս Ղուկասյանը կարծիք հայտնեց, որ հեղափոխությունից հետո ՍԴ կազմը պետք է հրաժարական տար. «Վահե Գրիգորյանի մեկնաբանությունը Սահմանադրության տառացիորեն կատարած մեկնաբանությունն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան