Գորայքի ՏԻՄ ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվել. հաղթած թեկնածուն ի նշան բողոքի տրակտորով փակել է համայնքապետարանի մուտքը
Քաղաքականություն
26.06.2019 | 18:23Նախօրեին ՀՀ Վարչական դատարանը անվավեր է ճանաչել հունիսի 9-ին Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքները։ Հունիսի 30-ին նոր ընտրություններ են նշանակվել։
Նշենք, որ համայնքի ղեկավար էր ընտրվել անկուսակցական Աշոտ Աղաջանյանը, նա հավաքել էր 531 քվե։ Երկրորդ տեղում էր Արտյոմ Գրիգորյանը։
Zangezur.tv-ի հաղորդմամբ, ի նշան բողոքի՝ արդեն նախկին ընտրություններում հաղթող, միաժամանակ դատարանում պատասխանող կողմ Աշոտ Աղաջանյանն այսօր առավոտյան տրակտորով փակել է համայնքապետարանի մուտքը։