Համայնքից 1 միլիոնով տարածք են գնել, 1 տարի անց վաճառել են 247 միլիոնով. Դատախազությունն ասում է՝ անելիք չունենք. քաղաքապետ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Երևանի ավագանու այսօրվա նիստին քաղաքապետ Հայկ Մարությանը հետաքրքիր հայտարարություն արեց: Մասնավորապես Մարությանի խոսքով՝ 2006 թվականին համայնքից Քանաքեռ-Զեյթունում գնվել է տարածք՝ 1 միլիոնով, որը ընդամենը մեկ տարի անց վաճառվել է 247 միլիոնով:

Քաղաքապետի խոսքով՝ Դատախազությունից իրենց պատասխանել են, որ իրենք այստեղ անելիք չունեն, քանի որ տասը տարի ժամանակ է անցել և գործի վաղեմության ժամկետի խնդիր կա: «2016 թվականին գործը բացել են, ես ուրախացա, ասացի՝ վայ գործը բացել են, էն էլ պարզվեց բացել էին, որ փակեն, ասեն՝ տասը տարի անցել է իրենք անելիք չունեն, չարաշահում է եղել, բայց ժամկետն անցել է, ու ոչ ոք քրեական պատասխանատվության չի ենթարկվի»,- ասաց քաղաքապետը:

Հայկ Մարությանը նաև ասաց, որ Դատախազությունից իրենց ասել են, որ հողը քաղաքապետարանը պետք է հետ վերցնի: Բացի այդ, քաղաքապետարանը նոր նախագիծ է ստացել, համաձայն որի՝ մի ընկերություն ցանկանում է այդ հատվածում շինարարություն իրականացնել, որն այս պահին այս վիճակով պայմանավորված հնարավոր չէ:

Լիլթ Շաբոյան