Քննչական կոմիտեն՝ զինծառայողի մահվան դեպքի մասին
Հասարակություն
26.06.2019 | 16:09Արմավիրի մարզի Բաղրամյան ուսումնական կենտրոնում հայտնաբերվել է 19-ամյա ժամկետային զինծառայողի դի: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչները: Ձեռնարկվում են անհետաձգելի գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։