Խոշտանգման 113 գործից ընդամենը 2-ն է ուղարկվել դատարան․ Գոհար Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

Խոշտանգումների կանխարգելման ոլորտում ունենք լրջագույն խնդիր։ Այստեղ կարևոր հարցերից է արդյունավետ քննությունը, ճշմարտության բացահայտումն ու մեղավորներին համարժեք պատժի սահմանումը։ «Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները» թեմայով հանրային քննարկմանն ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը։

«ՀՔԾ-ի և Գլխավոր դատախազության տրամադրած տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունիսի 9-ից, երբ խոշտանգումը քրեականացվեց, մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ՀՀ Քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից խոշտանգումը, քննվել է 113 գործ, որից միայն 2-ն է ուղարկվել դատարան, 84 գործ կարճվել է, 7 գործ կասեցվել է, նախաքննությունը շարունակվել է միայն 9 գործով։ Սա նշանակում է, որ Քր.օրենսգրքի 309.1-րդ հոդվածը չի ծառայում իր նպատակին»,- ասաց Սիմոնյանը:

ՄԻՊ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոշտանգման սխալ ընկալում կա, այն է՝ խոշտանգումը պետք է պարտադիր ուղեկցվի ծեծի, բռնության, հարվածների միջոցով, սակայն այլ դրսևորումներ էլ կարող են լինել, օրինակ՝ անձին անհրաժեշտ բուժօգնություն չցուցաբերելը:

«Բազմաթիվ բողոքներ ենք ստացել։ Անձը ՔԿՀ-ում չի ստացել պատշաճ բուժօգնություն, թեև բժիշկը նշանակել է դեղորայք, սակայն հիմնարկը չի ունեցել այն, չի տրամադրել անձին։ Այդ դեղորայքից անձը զրկված է եղել տևական ժամանակ։ Եվ արդյունքում՝ անձը դատարանում վիճարկվել է ՔԿՀ-ի և պետության անգործությունը, որի արդյուքնում իր առողջությանը պատճառվել է վնաս»,- նշեց ՄԻՊ ներկայացուցիչը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան