Չենք տեսնում քաղաքական կամք՝ խոշտանգումների դեմ պայքարի ուղղությամբ. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

Խոշտանգումներից զերծ մնալը բացարձակ իրավունք է, որը չի կարող պայմանավորված լինել որևէ հանգամանքով, նույնիսկ պատերազմով, և պետությունը իրավունք չունի կիրառելու բռնություն անձի նկատմամբ՝ արժանապատվությունը նվաստացնելու և անուշադրություն ցուցաբերելու միջոցով։ «Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները» թեմայով հանրային քննարկմանն ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

«Երբ խոշտանգումները կրում են շարունակական բնույթ, պետք է պետությունը քննություն իրականացնի և պատասխանատվության ենթարկի: Անպատժելիության վերացման հիմնական երաշխիքը խոշտանգվածների իրավունքների վերականգնումն է։ Երբ խոսում ենք անցումային արդարադատության մասին, կարևոր կետը խոշտանգված անձանց իրավունքների վերականգնումն է»,- ասաց Սաքունցը:

Իրավապաշտպանը երկու խնդիր է տեսնում. ավտորիտար կառավարման օրոք խոշտանգումներից տուժածների իրավունքների վերականգնում՝ հոգեբանական և ֆիզիկական առումով, ինչպես նաև երաշխիքների ստեղծում, որոնք կբացառեն նույն հանցագործությունների կրկնությունը:

«Եթե խախտված իրավունքները չեն վերականգնվում, անպատժելիությունը մնում է։ Ավտորիտար պետությունը շահագրգռված չէ, որ իր գործունեության հետևանքով թերությունների մասին փաստերը բացահայտվեն։ Տոտալիտար կառավարումը ենթադրում է փաստերի կոծկում։ Մեր կարևոր խնդիրն է, որ դա չունենանք նոր իշխանության պայմաններում։ Մտահոգությունս արտահայտեմ՝ մենք ունենք ակնհայտ փաստ, որ կոռուպցիայի դեմ պայքարի առումով կա քաղաքական կամք, բայց մենք չենք տեսնում քաղաքական կամքի առկայությունը խոշտանգումների դեմ պայքարի ուղղությամբ։ Այսպես ձևակերպեմ՝ զրո հանդուրժողականություն խոշտանգումների նկատմամբ, այդ թեզը չենք տեսնում»,- ասաց Արթուր Սաքունցը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան