Սարգսյան-Ալիև հանդիպման հարցը չի հստակեցվում

Լուրեր

10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:27
Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ է ներկայացվել Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ
10.09.2026 | 16:14
ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր
10.09.2026 | 16:03
Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում
10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հերթական նստաշրջանը, որի ընթացքում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին հայտնել են երկու կողմից էլ՝ նկատելով, որ արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն։ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից հանդիպման առաջարկություն է արվել և նախարարների կողմից ձեռք բերվել համաձայնություն»,- Factor.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանին գրավոր հարցմամբ խնդրել էինք տեղեկացնել, թե հնարավո՞ր է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակում լինի Սարգսյան-Ալիև հանդիպում, ինչին ստացել ենք ոչ հստակ պատասխան:

«ՀՀ նախագահի այցելությունների և հանդիպումների մասին հանրությունը տեղեկացվում է պատշաճ կարգով և ժամանակին»,- ասված է հարցման պատասխանում։

Հիշեցնենք, որ Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի շրջանակում խոսել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարելով, որ հարկավոր է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ասել էր, թե Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո կարվի հայտարարություն՝ նախագահների մակարադակով հանդիպման մասին։