Պարտադիր չի՝ Հայաստանում քաղաքացիական պատերազմ լիներ, որ անցումային արդարադատության կարիք լիներ․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անցումային արդարադատությունը տեղին է այն պայմաններում, երբ փոխվում են խաղի կանոնները։ «Ի՞նչ կառուցվածք պետք է ունենան անցումային արդարադատության մարմինները Հայաստանում և որո՞նք են դրանց գործունեության ժամկետային սահմանները» թեմայով քննարկմանն ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Ճանապարհային ոստիկանության գրեթե բոլոր տեսուչները երբևէ կաշառք են վերցրել, հիմա նրանց բոլորին ասես վերջ՝ կարգը փոխվել է, տասը տարի առաջ կաշառք եք վերցրել, հիմա ձեզ դատում ենք, կամ «Մարտի 1»-ին Երևան են բերվել հազարավոր զինվորներ կամ ոստիկաններ, հիմա այդքան մարդ պե՞տք է նստեցնել։ Ուրեմն եկեք այս մասով ներենք, բայց ովքեր դրանից տուժել են, նրանց փոխհատուցենք։ Ես համաձայն եմ, որ անցումային արդարադատության թիվ 1 հիմքը «Մարտի 1»-ի դեպքերն են։ Անտեղի նստած մարդկանց պետք է փոխհատուցում տալ և հաշտեցնել պետությանն ու քաղաքացուն։ Պարտադիր չի՝ Հայաստանում քաղաքացիական պատերազմ լիներ, որ անցումային արդարադատության կարիք լիներ»,- հավելեց նա:

Ըստ Իոաննիսյանի՝ անցումային արդարադատության կիրառման ժամկետները տարբեր բաղադրիչների մասով կարող են տարբեր լինել:

«Եթե մենք խոսում ենք վեթինգի մասին, պարտադիր չի՝ դրա բաղադրիչներն ունենան հստակ ժամկետ, օրինակ՝ ի՞նչ էական է՝ երբ է դատավորը իր ունեցվածքը ձեռք բերել։ Այդ մարդուն պետք է ասել ցտեսություն՝ անկախ նրանից, թե երբ է անօրինական ունեցվածք կուտակել»,- ասաց Իոաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան