Մեկ տարուց ավելի ժամանակ են կորցրել, լուրջ մոտեցում չցուցաբերվեց․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

«Ուզում եմ մտահոգություն հայտնել, որ մենք մեկ տարուց ավելի ժամանակ կորցրինք և լուրջ մոտեցում չցուցաբերվեց դատաիրավական համակարգի բարեփոխումների համար։ Այսօր մենք լսում ենք, որ արդարադատության փոխնախարարը այս քննարկումից շտապում է նախարարություն, քանի որ ստրատեգիայի վրա պետք է աշխատեն, սակայն այդ ստրատեգիան էլ պետք է լիներ քննարկման առարկա։ Վեթինգը, անցումային արդարադատությունը ես դիտարկում եմ իբրև դատաիրավական բարեփոխումների մաս։ Քաղհասարակությունը և իշխանությունը ակտիվորեն պետք է ձեռնամուխ լինեն ստեղծելու փաստաթուղթ, թե ի՞նչ պետք է արվի դատական իշխանության ապաքինման համար»,- «Անցումային արդարադատությունը և դատաիրավական բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում. հակադրու՞մ, թե՞ փոխլրացում» թեմայով քննարկմանն ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ եթե գնանք միայն վեթինգ իրականացնելու ճանապարհով, խնդիրներ կլինեն:

«Ենթադրում եմ՝ դատավորների մի մասն այլևս չի կարողանա պաշտոնավարել, բայց նրանց փոխարեն ովքե՞ր պետք է պաշտոնավարեն, որ արդարադատության դեֆիցիտի առաջ չկանգնենք։ Պետք է ապահովել համակարգը նոր, որակյալ դատավորներով համալրելու գործընթացը»,- նշեց տիկին Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան