Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է  Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: «Նախարարը, կարևորելով Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, նշել է, որ Հայաստանը ներկայում դատաիրավական լուրջ բարեփոխումների ճանապարհին է, և այդ ընթացքում անհրաժեշտ են լինելու ԵԽ գործընկերների լավագույն փորձն ու փորձագիտական խորհրդատվությունը:

Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ կա քաղաքական կամք ու տրամադրվածություն այդ բարեփոխումները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան իրականացնելու համար: Նախարարը սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել և բարձր գնահատել ԵԽ ջանքերն՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության հաստատմանն ու զարգացմանը: ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհավորել է նախարար Բադասյանին նշանակման կապակցությամբ և ընդգծել, որ Արդարադատության նախարարությունն իրենց ամենակարևոր գործընկերներից է:

ԵԽ ներկայացուցչի տեղեկացմամբ, երևանյան գրասենյակի կողմից ներկայում իրականացվող մոտ 7 ծրագրերում Արդարադատության նախարարությունը կամ  հիմնական գործընկերն է, կամ ամենակարևոր դերակատարներից մեկը: Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն անդրադարձել է Դատաիրավական բարեփոխումների և Հակակոռուպցիոն ռազմավարությունների նախագծերի կենսագործմանը, առանց մեղադրական դատավճռի ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանն առնչվող մի շարք հարցերի և այդ շրջանակում ԵԽ հնարավոր աջակցությանը»,-ասված է ՀՀ ԱՆ տարածած հաղորդագրության մեջ: