Ռոբերտ Քոչարյանից հօգուտ Նիկոլ Փաշինյանի կգանձվի 200 հազար դրամ

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործը կարճվեց:

Հիշեցնենք, որ հայցվոր կողմը հրաժարվեց հայցից, քանի որ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը դատարանում պնդեց, որ Փաշինյանի խոսքերը ուղղված չեն եղել Քոչարյանին:

Նիկոլ Փաշինյանը Քոչարյանից որպես դատական ծախսերի գումար պահանջել էր 650 հազար դրամ, մինչդեռ դատարանի որոշմամբ Քոչարյանից հօգուտ Փաշինյանի կգանձվի 200 հազար դրամ գումար:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղհայցով դատարան էր դիմել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից։ Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն էր համարում Փաշինյանի հետևյալ խոսքերը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»,- ասել էր Փաշինյանը:

Լիլիթ Շաբոյան